03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Համատարած ստի մեջ են. Բագրատ Սրբազան /Տեսանյութ/

Արյունով, քրտինքով կառուցված պետությունը փշրել, ոչնչացրել են այս մարդիկ։ Չկա պետություն, որպես այդպիսին, փշրանքների վրա ենք մենք։ Պետության ցուցիչը Ներքին Հանդն է, Շուռնուխն է, գնացեք տեսեք, թե որտեղ է թշնամու դրոշը խփած։ Պետության ցուցիչը Տավուշն է, որ մի միլիմետր հող հետ չվերադարձրեցին։ #Բագրատ_Սրբազան

Փաշինյանի «ամենատեսանելի հաջողությունը»

Հրապարակը տեղեկացնում է, որ ընդամենը 20 օր առաջ խաղաղ ցուցարարների վրա հատուկ միջոցներ կիրառած եւ 100-ից ավելի քաղաքացու վնասվածք պատճառած, բանտերում 3-4 տարի` առանց դատավճռի, քաղբանտարկյալներ ունեցող վարչապետը, ում երկրում հերոս ազատամարտիկին` ցույցի մասնակցելու համար դաժան ծեծի են ենթարկում, իսկ ձերբակալված անձին մեքենայից իջեցնելով` դիմակավորված անձինք խոշտանգում, երեկ «ժողովրդավարությանը» նվիրված փակ միջոցառման է մասնակցել, որին […]

Գործ ունենք ուղիղ շանտաժի հետ: Իշխանավորները խոր կասկածներ ունեն

Փաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ կապված, այսպես կոչված, սահմանազատման և, ընդհանրապես, Ադրբեջանի բոլոր պահանջները լուռումունջ կատարելու հետ, մեղմ ասած, մեծ հարցեր են առաջացրել ոչ միայն հասարակության գերակշիռ մեծամասնության, այլև հենց Փաշինյանի թիմակիցների շրջանում: Քպականները գնալով ավելի հաճախակի են թե՛ իրենց նեղ շրջապատում, թե՛ միմյանց հետ զրույցներում կասկածներ հայտնում տեղի ունեցող գործընթացների առումով: Նրանք ևս նշում […]

Դարձյալ քաոս անձնագրային բաժիններում. Փաստ

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված, մասնավորաբար Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում համապատասխան «սարքերը» չէին աշխատում, և մարդիկ ստիպված կա՛մ ժամերով հերթ էին կանգնում այլ բաժիններում, կա՛մ փորձում էին մարզերում «բախտը փորձել», կա՛մ տառապում էին ՕՎԻՐ-ում: Որոշ ժամանակ անց խնդիրը, կարծես, լուծվեց, թեպետ ժամանակ […]

Ոչ մի հանրաքվե, միայն փիառ․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արեւմտամետներին, որոնք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ են հանդես եկել, անցած շաբաթ էլ ՔՊ-ին համոզեցին խորհրդարանում լսումներ կազմակերպել եւ պահանջում էին իշխանություններից հարցը դնել հանրաքվեի՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն ասելու է «այո»։ Երեկ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը […]

Լարված հարաբերություններ: Ի՞նչ է Արայիկ Հարությունյանը «կաթացնում» Փաշինյանի ականջին. Իրավունք

Կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վերջերս բավական սրվել են, առանց այն էլ սրված` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ գործադիրի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Ասում են, թե նրանք սկսել են ցուցադրաբար «личнаян еприязнь» ի ցույց դնել: Ձեռքի հետ էլ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի ականջին «կաթացնում է», թե Տիգրան Խաչատրյանն ամեն հարցում թերանում է, ու չի […]

Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետեւ թաքցնելու բան ունի. Հրապարակ

Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի հետ զրուցել ենք ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած սահմանի եւ քարտեզների մասին։ Նա բացառիկ մանրամասներ ու փաստական տվյալներ է ներկայացնում։ – Տավուշի գործընթացի ժամանակ հայտարարվեց, որ հիմքը 1976 թ. քարտեզն է: Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ-ների միջեւ սահմանները ճշգրտվել են, եւ 1988 թ. հունվարի 12-ի […]

Ինչո՞ւ էին այդքան ուրախացել ոստիկանությունում. Փաստ

ՆԳՆ-ն ու մասնավորաբար ոստիկանությունը երեկ անթաքույց ցնծության մեջ էին: Չէ, այս անգամ բռնի ուժ ու հատուկ միջոցներ չէին գործադրել հայ մարդկանց դեմ: Ոչ էլ 30 հոգով ԱԺ պատգամավորի վրա էին հարձակվել, ոչ էլ «բերման ենթարկված» քաղաքացու էին 7-8 հոգով ծեծուջարդի ենթարկել: Չէ, այս անգամ ցնծալու պատճառն այլ էր, կարելի է ասել՝ եվրոպական: Առիթն այն էր, […]

Ում տանն է հյուրընկալվել Բագրատ Սրբազանը․ Հրապարակ

Երեկ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ինչպեսեւ նախապես հայտարարվել էր, մեկնեց Սյունիք` սյունեցիների հետ եռօրյա հանդիպումների: Սրբազանին նախ դիմավորել են Վայքում, ապա՝ աղ ու հացով Սյունիքի դարպասների` Զանգերի մոտ: Շարասյունը, ոստիկանների ուղեկցությամբ, շարժվել է դեպի Մեղրի: Մարդկանց հետ զրուցելով, շփվելով` Բագրատ սրբազանը շրջել է Մեղրիի բնակավայրերում եւ երեկոյան ուշ ժամի հասել Նռնաձոր համայնք, որտեղ կանգ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի