22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրել է. «Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այսօրվանից սկսած, մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, բոլոր մարզերում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի […]

Առաջարկվում է քրեականացնել բռնության քարոզը․ ԱՆ

2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշների և փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել և հանրային քննարկման […]

Լեւոն Արոնյանը բլիցում եւս հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ Սենթ Լուիսի մրցաշարում (St. Louis Rapid & Blitz)։ Արագ շախմատի մրցաշարից հետո գրոսմայստերները երեք օր կմրցեն կայծակնային խաղում։ Բլիցի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, իսկ երկրորդ պարտիայում սեւերով 82-րդ քայլում հաղթեց Մամեդյարովին, որին հաղթել էր նաեւ ռապիդի […]

Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ Փաշինյանի եւ Մարությանի ակնարկին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ վարչապետի գրասենյակում  ուղիղ եթերում մայրաքաղաքի աղբահանության  եւ  «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերությունների խնդիրների մասին քննարկման ժամանակ, երբ Մարությանը ներկայացնում էր, որ աղբահանության ընկերությունը չի կատարել ու չի կատարում պայմանագրային պարտավորությունները, Փաշինյանն այսպես արձագանքեց. «Այստեղ ես, ուրիշ… այդ ամենի հետ կապված՝ ընկերության, իր կապերի, իր մատակարարների հետ […]

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գտնվելու վայրը ԱՄՆ-ում 4-5 օր եղել է անհայտ. «Փաստինֆո»

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով 12 օր գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից 4 օրը հայտնի չէ, թե որտեղ է նա գտնվել, որ նահանգում։ Ավելին՝ գաղտնի պահվեց նաեւ Նյու Յորքում ունեցած հանդիպումների մասին տեղեկատվությունը, եթե, իհարկե, այդպիսիք տեղի ունեցել են։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»: Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը պաշտոնական […]

Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը, տեղեկացնում են Արցախի արտգործնախարարությունից։ «Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ», -ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի […]

Կրակոցներ Երեւանում: Հարձակվել են գործարարի ընտանիքի վրա

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 11-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ Շահումյան 3-րդ փողոցի թիվ 23 տան դիմաց Շահումյան 3-րդ փողոցի 21 տան բնակիչ, 64-ամյա Նորիկ Խաչատրյանը, նույն հասցեի բնակիչ, 39-ամյա Ա. […]

Չհավատալ ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն. ՊԲ

Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: «Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ: Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին […]

ԱԱԾ-ն հայտնում է նոր բացահայտման մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:  Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է […]

ՍԱԾ-ը հորդորում է աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ

Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության տարածքային բաժիններ: «ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի մեկնարկը տրվեց 2017 թվականից, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքներն ավարտելու ժամկետով: Սահմանված կարգի համաձայն՝ գործընկերային հիմունքներով, ծառայության և գործատուների միջև համաձայնեցված ժամանակացույցերով աշխատանքային գրքույկները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի