22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Քաղաքացին հաղթեց: Քաղաքապետրանը հսկայական գումր կարող է կորցնել. Aravot.am

Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց՝ կառուցվել է առանց շինթույլտվության: Aravot.am-ը տեղեկացնում է, որ «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան եւ առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն […]

Տիեզերքը զգուշացնող ազդանշան ուղարկեց՝ այդտեղ սեյսմիկ գոտի է: Փորձագետը դեմ է Ամուլսարի շահագործմանը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանն անդրադարձավ Ամուլսարի շահագործման հետ կապված ՀՀ վարչապետի հայտարարությանը: Բանախոսները մատնանշեցին Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներն ու հնարավոր վտանգները, որոնք անդառնալի կլինեն:  Մանրամասները՝ տեսանյութում

Գրավի դիմաց ազատ է արձակվել «Նորք Մարաշի զինված խմբի» ղեկավարը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել 2015-ի նոյեմբերի 25-ին  Նորք–Մարաշում վնասազերծված  «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպան, հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեւոն Բաղդասարյանի  միջնորդությունը և 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Վարդանյանին։

Լյովա Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում հստակ հիմնավորմամբ. փաստաբան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը կկալանավորվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների որպես մեղադրյալ են ներգրավվել […]

«Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը. ՔԿ

«Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյան  

Հայկ Մարության, իմ ժանյակավոր ներքնազգեստներից մի քանիսն առանձնացրել եմ հատուկ ձեզ համար, որոնք դուք սիրում եք. Սոնա Աղեկյան /տեսանյութ/

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարրեց, որ սկսում են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի իմպիչմենտի գործընթաց, քանի որ ըստ Աղեկյանի՝ Մարությանն ինքն է խոստովանել, որ նոր-նոր են սկսել աշխատել, մինչդեռ պարգեւվճարներ են տվել չաշխատելու համար:  Հիշեցնենք, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին։ Քաղաքապետը պահանջում է […]

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունը անշրջելի վնասներ կհասցնի մեր ֆինանսական համակարգին, ու մեզնից յուրաքանչյուրին

Սեպտեմբերի 12-ին Կառավարությունը, անսովոր բուռն քննարկումից հետո, ընդունեց ՀՀ Բանկային գաղտնիքի մասին օրենքում, եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում առանցքային փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։ Գործող օրենսդրությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ, եւ դա տարածված միջազգային պրակտիկա է։ Առաջարկվող փոփոխությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ […]

Խաչվերաց տոնին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների մկրտությունը

Խաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կնքահայրեր լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները:  Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: Արարողությունը սկսվելու է 13:00-ին: Մկրտությունից հետո […]

Պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերել են անասնագոմում կախված

Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել: Տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա դին հայտնաբերել են անասնագոմում կախված։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի