22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով

Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանատունը։  Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձր երկնաքերն է:    

Արարատ Միրզոյանը շտապում է տեղեկացնել

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը գրում է. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»։ Ավելի վաղ հայտնվել էր, որ «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին:        

Կրակոցներ Վանաձորում. կա վիրավոր

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել Գևորգ Սահակյանի ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են կրակոցի և արնանման հետքեր: Դեպքի […]

Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ 2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի […]

Հայաստանն Իսրայելում դեսպանություն կունենա

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին: ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը ներկայացրեց, որ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին, վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները: Նրա խոսքով՝ 2000-2008թթ. ընթացքում Իսրայելում ՀՀ դեսպանն է եղել Էդվարդ […]

Էհ Ծառուկյան, Ծառուկյան

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ՀՀ գլխավոր դատախազության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են […]

Տաք հագուստ պատրաստեք

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 19-21-ին, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-22-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի սեպտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական […]

Ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի նախկին պետը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 23.02.2018թ.-ից մինչև 07.08.2019թ.-ը ՀՀ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի […]

«Այ պոռնիկներ, դուք ինձ գրկե՞ք». ազատամարտիկի այրին հունից դուրս եկավ ՊԵԿ նախագահի խոսքերից /տեսանյութ/

Քիչ առաջ կառավարության դիմաց տեղի ունեցածը վրդովեցրել է բողոքի ակցիա իրականացնող զոհված ազատամարտիկների այրիներին, մայրերին: ՊԵԿ նախարար Դավիթ Անանյանը «Փառքի զինվոր» ՀԿ նախագահ, զոհվածի այրի Լուսինե Ավետիսյանի դիմումին՝ մի բանով օգնեք, պարոն նախարար, արձագանքել է՝ «միայն կարող եմ քեզ գրկել»:  https://www.youtube.com/watch?v=QTMALWDCXYI

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի