21 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Քաղաքապետարանն ու ներդրողը համաձայնության են եկել մետրոյի նոր կայարանի կառուցման շուրջ

Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը մասնավոր ներդրողի հետ արդեն ձեռք է բերել նախնական պայմանավորվածություն, նախանշվել է կայարանի կառուցման վայրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:  «Բանակցությունները հասել են մետրոյի կայարանի և կամուրջի նախագծման փուլին: Ունենք նախնական համաձայնություն, որ ներդրող կողմը կֆինանսավորի հենց  նախագծային փուլից սկսած»,-ասաց […]

Նախարարությունից 100 աշխատակից կկրճատվի․ Սուրեն Պապիկյան

«Տեղի են ունենում նմանատիպ տասնյակ և հարյուրավոր իրավական պրոցեսներ։ Դա քաղաքական չէ, դա բացառապես իրավական հարթությունում է», – լրագրողների հետ զրույցում ասաց կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը անդրադառնալով Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի և Հրայր Թովմասյանի շուրջ իրականցվող գործընթացներին։ Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ինքը, ինչպես մնացած բոլոր նախարարները, բարձրացված աշխատավարձ ստանում […]

Սկանդալ: Արման Բաբաջանյանի անունը հետախուզական ծառայություններ մատուցող ընկերության ինֆորմատորների ցանկում. գրում է Ankakh.com

Ankakh.com-ը սկանդալային բացահայտում է ներկայացրել ԱԺ պատգամավոր, ԱԺ ԼՀ խմբակցության նախկին անդամ Արման Բաբաջանյանի վերաբերյալ:Այսպես,  2012 թ. փետրվարի 27-ին WikiLeaks-ը սկսեց հրապարակել Համաշխարհային հետախուզական ֆայլերը՝ հինգ միլիոն էլ. նամակներ, ուղարկված «համաշխարհային հետախուզական» Ստրատֆոր ընկերությունից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Տեխասում:  Էլ. նամակների ամսաթվերը ընկած են 2004թ. հուլիսից մինչև 2011թ. դեկտեմբերի վերջը և բացահայտում են այն անհատների ցանկը, […]

Գործ ունենք հերթական ապօրինի ճնշման հետ. Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասված է․ «Այսօր ականատես եղանք իրավապահ մարմնի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հերթական հիմնազուրկ և քաղաքականապես ուղղորդված հայտարարությանը: Ակնհայտ է, որ տարածված հաղորդագրությունը ոչ միայն կոպտորեն խախտում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ վերոնշյալ սահմանադրական օրենքի 9-րդ […]

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է

Հարգելի գործընկերներ։ Երեկ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն էր տարածել, համաձայն որի այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում տեղի է ունենալու «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը: Հայտարարության տեքստում և դրան հաջորդած քննարկումներում, սակայն, պարոն Սաֆարյանը հայտարարել էր, թե մի քանի լրատվամիջոցների նշված միջոցառումը լուսաբանելն արգելվելու […]

Հուզական անկայուն՝ պայթյունային խանգարումներ: Ասուլիս՝ վարչապետի հոգեկան առողջության մասին

Առողջապահության նախարարության դիմաց տեղի է ունենում մամուլի ասուլիս։ Թեմա՝ 1. Վարչապետի աթոռը զավթած անձի հոգեկան առողջության վերաբերյալ 2․ Արսեն Թորոսյանի՝ որպես առողջապահության նախարարի անելիքների մասին։   Ավելին՝ տեսանյութում:

«Իյա, իրո՞ք»: Փաշինյանը հայտնում է 74 հազար նոր աշխատատեղի մասին

«Ալամ աշխարհի հայոց վարչապետ» Նիկոլ Փաշինյանը շուստրիությունը քաղաքական կատեգորիա դարձրած մաստեր-կլասները շարունակում է։ «Սեպտեմբերին հայտարարել էի, որ նախորդ տարվա մայիսի համեմատությամբ Հայաստանում գոյացել է 65 հազար 37 նոր աշխատատեղ: Երեկվա դրությամբ 2018 թվականի մայիսի համեմատությամբ ավել աշխատատեղերի թիվը կազմել է արդեն 74 հազար 969: Սա շատ լավ նորություն է»,-ֆեյսբուքյան հանրագրում աետում է Նիկոլ Փաշինյանը: Ինչպե կասեր […]

Սերբիան չեղարկել է Հայաստանի հետ վիզային ռեժիմը

Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել վերացնել վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար, ովքեր ծրագրում են տուրիստական այց կատարել Սերբիա: Ինչպես տեղեկացնում է easydaily.com-ը, այս մասին որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքը՝ սահմանի հատելու պահից 90 օրվա ընթացքում: Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև […]

Հնարավոր է քրեական գործ հարուցել ուրիշների դեմ գործ տվող «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ

ՀՀ ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի տված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը  յուրացնելու դեպքի առթիվ,  որին էլ հաջորդել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորումը, այնուհետեւ նույն քրգործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի դեմ: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը նկատում է.  «Հայաստանում իրականացվող արդարադատության հետ կապված զավեշտալի փաստն այն է, որ այս պահին ՀՀ քրեական օրենսգքրի 300-րդ հոդվածի 2-րդ մասով հնարավոր է քրեական  գործ հարուցել ուրիշների դեմ գործ տվող «անկախ»  պատգամավոր Արման  Բաբաջանյանի դեմ: Մինչեւ հինգերորդ գումարման Ազգային ժողովը, Հայաստանի խորհրդարանում եղել են անկախ պատգամավորներ, որոնք ընտրված են  եղել ժողովրդի ուղղակի ձայներով: ՀՀ բարեփոխված սահմանադրության համաձայն ՀՀ ԱԺ-ում այլեւս «անկախ»  պատգամավորի  ինստիտուտ գոյություն չունի եւ ցանկացած պատգամավոր խորհրդարան է մուտք գործում բացառապես ներառվելով որեւէ  խմբակցության ցուցակում, ինչը նաեւ վկայում է այն մասին, որ խմբակցություններից դուրս որեւէ անկախ պատգամավոր չի կարող մանդատ ունենալ Հայաստանի Ազգային ժողովում: Այլ խոսքով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հրաժարված ու իրեն «անկախ» պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանն անօրինական կերպով յուրացրել է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը»: Ռ. Մարգարյանը հիշեցնում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով «իշխանությունը պահելը`  Հանրապետության  Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը  շարունակելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով».  «Նման գործընթաց տեղի ունեցավ նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ հրաժարվելով  «Հանրապետական» խմբակցությունից  իրենց անկախ պատգամավորներ հռչակեցին:  Դա, իհարկե, չի կարող Արման Բաբաջանյանի  կողմից մանդատի յուրացման դեպքի համար օրինական հիմք ծառայել, քանի որ հիշյալ պատգամավորները նման քայլի դիմեցին անկախ իրենց կամքից, նկատի առնելով իրենց դեմ գործադրված թաքուն ու բացահայտ սպառնալիքներն ու ճնշումները»:   Որպես հետգրություն՝ իրավաբանը ներկայացրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի