«Իյա, իրո՞ք»: Փաշինյանը հայտնում է 74 հազար նոր աշխատատեղի մասին
«Ալամ աշխարհի հայոց վարչապետ» Նիկոլ Փաշինյանը շուստրիությունը քաղաքական կատեգորիա դարձրած մաստեր-կլասները շարունակում է։
«Սեպտեմբերին հայտարարել էի, որ նախորդ տարվա մայիսի համեմատությամբ Հայաստանում գոյացել է 65 հազար 37 նոր աշխատատեղ: Երեկվա դրությամբ 2018 թվականի մայիսի համեմատությամբ ավել աշխատատեղերի թիվը կազմել է արդեն 74 հազար 969: Սա շատ լավ նորություն է»,-ֆեյսբուքյան հանրագրում աետում է Նիկոլ Փաշինյանը:
Ինչպե կասեր դասականը՝ «իյա, իրո՞ք»:
Մի քանի ամիս առաջ վերջինս հայտարարում էր, թե վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ»: Այդ դեպքում էլ ասելով կես ճշմարտությունը, որ ստելուն համարժեք է, եթե ոչ` ավելի վատ, դարձյալ հակասելով ինքն իրեն, որովհետեւ, եթե այդ աշխատատեղերը ստվերից են դուրս եկել, ապա «ստեղծված» բառն այստեղ, մեղմ ասած, ավելորդ է։ Առավել եւս, երբ այդ մասին խոսելով` համեստորեն շրջանցում է, թե իր ձեռնարկած «օպտիմալացման» հետեւանքով քանի մարդ է գործազուրկ դարձել եւ դեռ քանիսն են զրկվելու աշխատանքից։
Այս պահին էլ դեռևս որևէ տեղեկատվություն չկա, թե որտեղ են բացվել այդ աշխատատեղերը: