31 Մայիսի, Saturday, 2025
KFC

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է

Հարգելի գործընկերներ։

Երեկ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն էր տարածել, համաձայն որի այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում տեղի է ունենալու «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը: Հայտարարության տեքստում և դրան հաջորդած քննարկումներում, սակայն, պարոն Սաֆարյանը հայտարարել էր, թե մի քանի լրատվամիջոցների նշված միջոցառումը լուսաբանելն արգելվելու է, իսկ լրագրողներն ու օպերատորները, մուտքի դեպքում, դուրս են հրավիրվելու քանի որ, պարոն Սաֆարյանի բնորոշմամբ, դրանք «քարոզչամիջոցներ» են։

Մեր համոզմամբ, լրատվական դաշտը «յուրայինների և օտարների» բաժանելու այս միտումը խորապես դատապարտելի է և ոչ մի կերպ չի տեղավորվում ժողովրդավարության ու խոսքի ազատության հայտարարագրված սկզբունքների շրջանակում։ Սրանից զատ, նման պահվածքը կարելի է դիտարկել որպես այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության կոչ, ինչն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում «ատելության խոսքից»։

Եզրափակելով մեր մտահոգությունները, ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է և կոչ ենք անում հասարակական-քաղաքական բոլոր կազմակերպություններին և գործիչներին զերծ մնալ լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատությունը սահմանափակելու գայթակղությանը ենթակվելուց։

Լրագրողների անկախ արհմիության վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ