03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Առանց փակագծեր բացելու: Աշնանն անակնկալ է սպասվում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եթե չլիներ Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Հայաստանի ներքաղաքական կյանքը գերեզմանի կվերածվեր։ ՔՊ-ական աղբյուրները վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակտիվության պատճառն էլ սրբազանն է, չնայած ոմանք համոզված են, որ իշխանությունը նախընտրական քարոզարշավի է ելել։ Փաշինյանը կուսակիցներին վստահեցրել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ 2026-ի ընտրությունների քարոզարշավ սկսելը […]

Ալեն Սիմոնյանը իրականացնում է մանկության երազանքը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում ինչ-որ հարցումներ է անցկացնում՝ ով կլինի ընդդիմության հաջորդ առաջնորդը, կամ՝ որ լրատվամիջոցից եք նախընտրում տեղեկատվություն ստանալ։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, բայց շատ կարճ ժամանակ է իրավական ոլորտում աշխատել՝ եղել է պրոդյուսեր, ֆիլմերում է նկարահանվել, հոլովակներ է նկարահանել՝ շոուբիզնեսի աստղերի մասնակցությամբ, ղեկավարել […]

6 մլն դոլարը ջրվե՞ց․ չիրականացող լուրեր հայտնող Արայիկ Հարությունյանի հաշվետվության մեջ ու՞ր է Սնուփ Դոգը. Hayastan.news

Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում, ըստ աշխատակազմի ստորաբաժանումների, իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Հայտնել են նաև, որ հաշվետու տարում իրականացվել են նաև Արամ Խաչատրյանի 120-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներ, Համահայկական 8-րդ խաղերի, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքներ: […]

Նման մեծ խաղը կարող է շատ թանկ նստել հայկական պետականության համար

Ռուսաստանում մտահոգված են, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ Արեւմուտքի երկրները Հայաստանում ԵՄ առաքելության ընթացքում հետախուզական տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաեւ Հայաստանի հարեւան բոլոր պետությունների նկատմամբ, փոխանցում է Yerkir.am-ը: «Մեզ մտահոգում է նաեւ այն, որ Երեւանի հավանությամբ […]

Իշխանությունը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները: Sputnik Արմենիան դեռևս մայիսին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել այդ կոորդինատները։ Հարցումը վերահասցեագրվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որտեղից մեզ ասել էին, որ աշխատանքները դեռ շարունակվում են, և խոստացել էին ավելի ուշ պատասխանել։ «Ձեր կողմից հայցվող տեղեկատվության ամբողջական պատասխանը հնարավոր կլինի տրամադրել […]

Սա նոր օրակարգ է

Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից մի հատվածի հրապարակայնացումը, ըստ որի՝ Հայաստանը մերժել է պատերազմը պատվաբեր եղանակով և մեզ ավելի ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխելու հսկայական պոտենցիալ ունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։ «Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44-օրյայի ժամանակ երկու անգամ էլ […]

Կեսօրին կլրանա երկու տարին՝ Արմեն Գրիգորյանի զարհուրելի ուղիղ եթերում մահից

«Այսօր կեսօրին կլրանա երկու տարի՝ Արմեն Գրիգորյանի զարհուրելի ուղիղ եթերում մահից հետո…. Նրա հոգեհանգստի արարողության ժամանակ կարծում էի ԲՈԼՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ կուսակցությունները մինչեւ ուշ գիշեր ՀԱԶԱՐՆԵՐՈՎ կանգնած կլինեն եկեղեցու բակում… Դա կլիներ ՑԱՍՄԱՆ ԼՈՒՌ, բայց ՀԶՈՐ արտահայտում Արմենի ԿԱՍԿԱԾԵԼԻ մահվան կապակցությամբ… Չարվեց… Եկեղեցու բակը ՀԱԶԱՐԱՎՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՈՎ չլցվեց ու նենգ «իշխանավորների» աչքը սեփական ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ չհանվեց…Պարզապես եկան ներկայացուցիչներ, […]

Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում. Բագրատ Սրբազան

Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում։Այս մասին ասել է Բագրատ Սրբազանը Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Իմ պայքարը նեռի և Սատանայի դեմ է, որը մեր երկրում մարմնավորված նստած է Կառավարության շենքում ու ամառանոցում: Ինքն էլ գիտի դրա մասին, իրենց ամառանոցում էլ շատ անհանգստացած են […]

Քիչ առաջ երկրաշարժ գրանցվեց

Հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 4 բալ ուժգնությամբ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի