19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Գազպրոմ Արմենիան» քննարկում է գազի գնի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիան» քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը։ Այս մասին հայտնել են ընկերության  հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով: Հիշեցնենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ևս ավելի վաղ հայտնել էր, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները […]

Ձուկը գլխից է հոտած: Մեկուկես տարում զուսպ եւ ծանրակշիռ հասարակությունը դարձավ ափեղ-ցփեղ խոսողների ամբոխ. Հրապարակ

Հայհոյախոսության եւ վիրավորանքի լեզուն վարակիչ է՝ մեր աչքի առաջ մեկուկես տարում հասարակությունը զուսպ, ծանրակշիռ, ավանդապաշտ, ծնող ու զավակ հարգող հանրույթից վերածվեց ափեղ-ցփեղ խոսողների ամբոխի, որտեղ չկա ոչ մի արգելակ ու արգելված թեմա, չկա ամոթ ու պատկառանք։ Մի ժամանակ տղամարդիկ խուսափում էին կանանց ներկայությամբ հայհոյելուց, հիմա կանայք են հայհոյում։ Մի ժամանակ մեզ ամոթանք էին տալիս, թե՝ […]

Գազն ապրիլի 1-ից կթանկանա. Ժամանակ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գինը բարձրացնելու հայտով կդիմի հանձնաժողովին: Եթե «Գազպրոմ Արմենիան» դեռ չի դիմել հանձնաժողովին, ապա որտեղի՞ց Բաղրամյանին նման տեղեկություն, թե՞ մինչև դիմելը նրա հետ արդեն քննարկել են այդ հարցը, ուղղակի նա չի ուզում բարձրաձայնել դրա մասին: Թերթի տեղեկություններով՝ գազի գինը ապրիլի […]

«Մեդիա պաշտպան»-ն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ կառավարության նիստի ժամանակ հեռուստաընկերությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի կառավարության ղեկավարը չպիտակավորի հեռուստաընկերություններին: «Սա հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է։ Նմանատիպ ելույթը գրաքննություն սկսելու և հեռուստաալիքները վերահսկելու հստակ ցուցում է», – նշված է «Մեդիա պաշտպան»-ի տարածած հայտարարության մեջ։ «Մեդիա […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 16-ի և 19-ի ցերեկը, 17-ի և 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ին գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 16-ի և 19-ի երեկոյան ժամերին, 17-ի և 20-ի գիշերը սպասվում է թույլ […]

Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։ Նրա փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Հիշեցնենք, […]

Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը ենթակա է կարճման. փաստաբան. Փաստինֆո

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող քրեական գործով օրինականությունը պահպանելու դեպքում այն ենթակա է անհապաղ կարճման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նշենք, որ հունվարի 14-ին ավարտվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կողմերին տրված ժամկետը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ ծանոթացել են քրեական գործի […]

ԱԱԾ նախկին տնօրենը բացում է փակագծերը. նոր հայտարարություն

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրում է․ «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»:  

Դատախազությունը մերժել է

Դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Լուրը հաստատել են դատախազությունից։ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց հետո  ՀՔԾ-ն որոշել էր հանցագործությամբ պատճառված ենթադրյալ վնասի չափով կալանքի տակ դնել նրա գույքը, ինչի դեմ բողոք է ներկայացրել նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ գտնելով, որ գույքի վրա կալանք դնելու որոշումը […]

Մանվել Գրիգորյանին միացվել է արհեստական շնչառության սարք

ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցներն այցելել են նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Պաշտպանի խոսքով՝ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր, միացվել է արհեստական շնչառության սարք. «Խնդիրը սրտի հետ է կապված։ Երեկվա համեմատ վիճակն այսօր ավելի է ծանրացել»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի