19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ողբերգական վրաերթ Երևանում. դպրոցականը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր […]

Քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Արամ Մակինյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։ «Տևական ժամանակ է՝ ՀՔԾ քննիչները և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։ Քննչական […]

Փնթի ու թափթփված կառավարում արդեն 2 տարի։ Մեր երկիրը մտել է ցնցումների, անկանխատեսելի իրադարձությունների, անորոշության, անկառավարելիության շրջան․ Հրապարակ

Առաջին հայացքից միմյանց հետ ի՞նչ կապ ունեն սպանդանոցների դեմ բողոքի ալիքը, ծննդատների փակման դեմ պայքարը, Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը, «Էրեբունի պլազայում» զինված ահաբեկչի հայտնվելը։ Բայց սրանք հունվարի 1-ից մինչեւ 23-ն ընկած կարճ ժամանակաընթացքում մեր երկրում կատարված իրադարձությունների համառոտ թվարկումն են, որը վկայում է միայն մի բանի մասին․ մեր երկիրը մտել է ցնցումների, անկանխատեսելի իրադարձությունների, անորոշության, անկառավարելիության […]

Ատելության արշավն ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ատելության քարոզի գեներացիա է տեղի ունենում, որից բողոքում են բոլորը և հատկապես իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ ատելության արշավը հիմնականում ուղղորդվում է իշխանությունների կողմից, որի առնչությամբ AntiFake.am-ը իրականացրել է հետաքննություն։ Ատելության արշավի մի մեծ բաժին ռեալիզացվում է Youtube սոցիալական ցանցում ստեղծված 1 տասնյակից ավելի ալիքներով, […]

«Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքն» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանն իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն»

Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանը իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» հկ համահիմնդաիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ «Փաստաբանն ահազանգում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին։ Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» […]

Զարմացած եմ․ Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել առ այն, որ ՀՀ առեւտրային բանկերից մեկը 6.5%-ով 300 մլն է ներգրավել. սա վերագրել է իշխանության հաջողություններին եւ այդ 300 մլն-ը ներդրում դիտարկել։   Ճիշտն ասած մտադիր չեմ քաղաքատնտեսական բացատրություններ տալ։ Պարզապես զարմացած եմ։ Արդյոք նա տեղյա՞կ է բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք տեղեկացվա՞ծ […]

Խուզարկում են Հրայր Թովմասյանի բնակարանը /տեսանյութ/

Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացնում է․ «Հրատապ. Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»։

Արցախում երկու զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Արցախում երկու զինծառայող է վիրավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան։ «Տեղի ունեցածը միջադեպ է, տեղի է ունեցել զորամասերից մեկի տարածքում, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,– գրել է նա։ Մեկ այլ գրառմամբ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր Shamshyan.com–ի հրապարակումը, թե Արցախում կա երկու զոհ։ «Ունենք դեպք, որով կա երկու […]

Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության», – գրել է Նիկոլ Փաշինյանը։  Հիշեցնենք՝ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված