03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Մենք դպրոցում առաջին հերթին պետք ա սովորացնենք վայելել կյանքը». Փաշինյան

«Ի՞նչ պետք ա սովորացնենք մենք դպրոցում մեր երեխաներին: Մենք պետք ա սովորացնենք առաջին հերթին լավ ապրել` առաջին հերթին` լավ ապրել և կարողանալ վայելել կյանքը և նրա բարիքները, կարողանալ կազմակերպել սեփական ընտանիքի կյանքը, այսպիսով նաև` կարողանալ կազմակերպել սեփական պետության կյանքը»,- Վաղատին գյուղի դպրոցի բացման արարողության ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. Fitch

Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս մասին հայտնում է հեղինակավոր «Fitch» վարկանիշային գործակալությունը։ Կազմակերպությունը Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումներում անդրադարձել է նաև Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացին՝ նշելով, որ Ադրբեջանը պնդում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ, ինչը կարող է քաղաքականապես բարդ որոշում լինել Հայաստանի կառավարության համար:  

Երեւանում 31-ամյա կինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր եւ 11-ամյա որդու նկատմամբ, տեսանյութը գումարի, թմրանյութի դիմաց ուղարկել տարբեր օգտատերերի

Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, ապա այդ տվյալներն իրացնելով պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Մ․-ն այս տարվա հունիսի 23-ին, 24-ին և 25-ին Երևանում գտնվող իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, այդ թվում սեռական հարաբերության նմանակել, սեռական կարիքներն է բավարարել, […]

Նեռի իշխանությունը սեղանին է դրել նաև այս տարածքի հանձնումը. Բագրատ Սրբազանի ուղիղ եթերը Տիգրանաշենից

Մենք այս պահին Տիգրանաշենում ենք: Նեռի իշխանությունը սեղանին է դրել նաև այս տարածքի հանձնումը: Մենք շարունակաբար գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշվող և անընդհատ չավարտվող նախապայմանների հետ, որոնց շարքում են ՀՀ սահմանադրության փոփոխելը, ԵԱՀԿ մինսկի խմբի լուծարումը, որը զբաղվում է բանակցային գործընթացներով, ինչպես նաև Զանգեզուրի միջանցքի հանձնումը: Այլևս ակնհայտ է, որ սահմանազատում և սահմանագծում […]

Փաշինյանի գրանցել է զոքանչի անունով

«Ժողովուրդը» գրում է. Նիկոլ Փաշինյանը հիմա անում է այն քայլերը, որոնք ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր եւ ամենամերժելին համարում: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2014 թվականից «Հայկական ժամանակ»-ը պատկանում է Փաշինյանի քաղաքացիական զոքանչին: Եթե, օրինակ, Սուրեն Խաչատրյանի գիտությունների դոկտոր լինելը Նիկոլ Փաշինյանը համարում էր զավեշտալի, կամ Գագիկ Խաչատրյանին քննադատում էր, թե բոլոր բարեկամների անուններով […]

Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել, հակառակը՝ ինքն է ենթարկվում հանրային օրակարգին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն ուշադիր հետեւել է հանրային արձագանքներին եւ նկատել, որ իր մեկամսյա արձակուրդի մասին լուրը մարդիկ շատ վատ են ընդունել: Համատարած գրում էին` պատերազմով վախեցնողը 1 ամսով արձակուրդ է գնացել: Եվ քանի որ հիմա ցանկացած […]

Վանաձորը ցնծությամբ է ընդունել 2,7 տարի կալանավորված Մամիկոն Ասլանյանին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վանաձորը, կարելի է ասել, ցնծությամբ է ընդունել հանրապետության երրորդ քաղաքից երկար ժամանակ` 2,7 տարի բացակայած նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Նրան այցի են գնացել բառացիորեն գրեթե բոլորը, անգամ նրանք, ովքեր իրենց լավ չեն պահել Ասլանյանի նկատմամբ եւ պատճառներ ունեին խուսափելու: Սեր են խոստովանել, ներում են հայցել, երդումներ են տվել, հավաստիացրել, որ նրա […]

Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ հայկական կողմը Ադրբեջանի հետ հուշագիր է ստորագրել՝ Գորիս- Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին՝ առանց ԱԳՆ-ին տեղյակ պահելու։ Դիվանագետը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պնդել է, որ տարածքների հանձնման մասին իմացել է պոստ ֆակտում, իսկ ստորագրված փաստաթղթին այդպես էլ չի ծանոթացել, քանի որ մինչեւ […]

Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. կարող եք գերի ընկնել

Սահմանային գոտի դարձած Կիրանց համայնք տանող նորակառույց ճանապարհը անվտանգ չէ գիշերային ժամերին։ Այս պատճառաբանությամբ ոստիկանությունը թույլ չի տալիս Կիրանցի բնակիչներին մթնշաղից հետո գյուղ մտնել ասֆալտապատված և կիսով չափ արգելափակման հատված ունեցող ճանապարհով։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։ Նրա փոխանցմամբ՝ Կիրանցի բնակիչները, առողջական կամ որեւէ այլ հրատապ խնդիր ունենալու […]

Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով։ Հանձնարարվել է ՔՊ-ական համայնքապետերին՝ մեծ շուքով նշել իրենց համայնքների տոնը, մարդկանց ուրախացնել: Անցած շաբաթ Թալինում Տավրոս Սափեյանն է մեծ տոնախմբություն կազմակերպել: «Է՛լ ուլ, է՛լ ոչխար, է՛լ խոզ, ինչ ասես՝ չէին մորթել․ ստամոքսի խանգարում ստացանք»,- կատակեց ՔՊ-ականը։ Խնջույքին մասնակցել են տեղի բնակիչները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի