16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հայաստանում աշխարհազոր կստեղծվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայներով: Այն, հիշեցնենք, ենթադրում է «աշխարհազոր» բառի հստակեցում։ Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: […]

Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է հայությանը

Հայրենակիցներ, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։ Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր […]

Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս մասին նա ասել է չորեքշաբթի՝ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։ «Մենք դրական բանակցություններ ենք վարել Պուտինի հետ: Մանրամասն քննարկել ենք Ղարաբաղը: Մենք ասել ենք՝ եկեք արդեն այս ամենն ավարտենք Կովկասում: Եթե ցանկանում եք, ապա […]

Եւս 59 նահատակ: ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների նոր անուններ

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ   Վիրաբյան Գևորգ Մուշեղի, ծնվ. 1994թ. Չատինյան Արեն Արթուրի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Հարութ Արտակի, ծնվ. 2001թ. Ալեքսանյան Աշոտ Նորիկի, ծնվ. 2002թ. Մնացականյան Նորայր Բենիկի, ծնվ. 2000թ. Հովակիմյան Արա Մաքսիմի, ծնվ. 1988թ. Սերոբյան Սևակ Լևոնի, ծնվ. 1987թ. Մանուչարյան Մհեր Գարիկի, ծնվ. 1990թ. Մելիքյան Վահե Վահագնի, ծնվ. 1996թ. […]

«Սմերչ» կայանքից հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին. ռմբակոծվում է Շուշին

«Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին, հաղորդում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր:

Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել. Արցախի ԱԻՊԾ

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել, հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։ Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը  նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2241 դեպք, մահերի թիվն ավելացել է 26-ով

Հոկտեմբերի 28-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82 651 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2241-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 52 508 (+694) մարդ, այս պահին բուժվում է 28 548-ը (+1521): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1595 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1243-ը (+21), իսկ այլ պատճառներով՝ 352-ը (+5):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի