16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն, հայտնում են Պաշտպանության բանակից: Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:  

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ղարաբաղյան հարցի շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է armeniasputnik-ը՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքին։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել` Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունների և Մերձավոր Արևելքից կռվող ահաբեկիչների ահաբեկիչների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավվածության վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է, որ կապի […]

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Տեղեկանում ենք Հայ դատի Գլենդելի գրասենյակի ֆեյսբուքյան հանրագրից։ Քաղաքային իշխանություններին կոչ է արվում չեղարկել քաղաքի ներդրումներն Ադրբեջանում ու Թուրքիայում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքային խորհուրդ է ներկայացվել Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանի հեղինակած բանաձևը՝ Արցախի Հաենրապետության անկախության ճանաչման վերաբերյալ։ «Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված […]

Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման` այդ թվում կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել

Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ այդքան էլ հաջողություն չի ունենում, և ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար։ Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման` այդ թվում կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել։ Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ […]

Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Կան տուժածներ. Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները […]

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղին, Սիրիային և Լիբիային առնչվող հարցերը

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին: «Չավուշօղլուն բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղին, Սիրիային և Լիբիային առնչվող հարցերը»,- ընդգծել է գործակալության աղբյուրը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի