04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրատապ

Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովին

Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։ Նախարարի՝ Մոսկվա աշխատանքային այցի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 21-ի գիշերվա ընթացքում:    

Կորոնավիրուսից 16-ամյա աղջիկ է մահացել

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 20 մարդ է մահացել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Համավարակի տարածման սկզբից ի վեր, նաև երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից:  «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), […]

Քննարկվում է զոհված կամ վիրավորված անձանց վարկերի ներման հարցը։ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել /Ուղիղ/

Ազգային ժողովի  արտահերթ նիստում քննարկվում է Ռազմական դրության ժամանակ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծի նպատակն է զրոյացնել պատերազմական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի կամ նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված վարկային պարտավորությունները, այդ թվում՝ նաև տոկոսները և տուգանքները: Այդ չափով պետությունը կնվազեցնի բանկերի հարկային պարտավորությունները

Մեկ օրում՝ 20 մահ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 1836-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1836–ով և դարձել 68530։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 մարդ, կատարվել է 357104 թեստավորում, առողջացել են վարակվածներից 49219–ը։ Գրանցվել է մահվան 1121 (+20) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 321 է (+3)։

«Մինսկի խմբի ուղեղը մահացել է»․ Թուքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում է

Պատվիրակությամբ Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուսթաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում և բազում մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին, տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Մեղադրական ակնարկներ է հնչեցրել նաև իր ձևակերպմամբ «Հայաստանին թև ու թիկունք եղողներին»՝ շեշտելով. «Նրանք պետք է կանգնեցնեն այս վտանգավոր խաղը։ Եթե Հայաստանին շարունակեն աջակցություն տրամադրել, ապա այն կսպառնա Կովկասի բոլոր երկրներին»։ Շենթոփը պախարակել […]

Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված […]

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի ինքնաթիռ

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է»,-հավելել է նա:  

«Ալիևը մի թուղթ հանեց գրպանից, բոլորը ցնցված էին». Ս. Սարգսյանը մանրամասներ է հայտնել բանակցություններից

«Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը, բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է երրորդ նախագահի պաշտոնական կայքը  Independent – Շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում պատերազմը: Զգացողությունն այնպիսին է, որ պատերազմը վերածվել է մի գործընթացի, որի նպատակն է […]

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մանրամասն քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում  է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով ձեռնարկված քայլերի մասին՝ ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու և բանակցությունների շուտափույթ վերսկսելու ուղղությամբ: Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված հրադադարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի