14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

2,400$ աշխատավարձով ապրող ընտանիքը, ո՞նց է 1 ամսում մինիմում 14,000$-ի միայն ճանապարհորդում

Ամեն մարդ իրավունք ունի ճանապարհորդելու: Վարչապետի տիկինը բացառություն չի: Միայն մի հարց ունեմ` մի ամսում մեկնել Մոսկվա, 3 օր ապրել հյուրանոցում որտեղ ամենահամեստ համարի 1 օրը սկսում է 300$-ից, $300*3=900: Տոմսը բիզնես դասով նրա և աղջկա համար գնալ-գալը մինիմում $1,500*2=3,000: Այսինքն միայն Մոսկվա մեկնելու համար ծախսվել է 4,000$, չհաշված տեղի կայֆերը: Լոսի գներին երևի չանդրադառնամ, […]

«Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ադրբեջանական դրոշներ՝ Կապանից Ճակատեն միջհամայնքային ճանապարհին

Ադրբեջանցիները Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ հայկական գյուղեր տանող կապող միջհամայնքային ճանապարհին տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես նաև ադրբեջանական դրոշներ: Նշված բնակավայրերի բնակիչները ներկայացրել են ահազանգեր այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը դիտավորություն ունեն՝ կոպտորեն ոտնահարելու իրենց ֆիզիկական անվտանգության ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության […]

«Իմ քայլի» պատգամավորը հայտարարել է, թե կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է /Տեսանյութ/

 «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Пограничная ZONA» պրոյեկտի օնլայն կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ, արել է մի շարք հակահայ հայտարարություններ՝ հավասարության նշան դնելով պատերազմ սկսած, 5000-ից ավելի զոհերի պատճառ դարձած և Արցախի 80 տոկոսը զավթած Ադրբեջանի ու Հայաստանի միջև: «Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է […]

«Էշ ղարաբաղցի ես երևում… ռադ եղեք, գնացեք ձեր Աղդամ». Ժիրայր Սեֆիլյանի կնոջ սկանդալային մեկնաբանությունը համացանցում քննարկման թեմա է դարձել

Օգտատերերին վրդովեցրել է Նանոր Սեֆիլյանի՝ արցախցիներին վիրավորող, այս ծանր պահին հայաստանցի-ղարաբաղի բաժանում անող ձևակերպումը: Սեֆիլյանի կնոջը հակադարձողները նշում են, որ ղարաբաղցիները գնալու տեղ չունեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել Աղդամն ու Արցախի մյուս շրջանները՝ հիշեցնելով, որ իր ամուսնու թիմակիցները 2016թ.-ին 800 հա կորսված տարածքի համար ՊՊԾ-ն գրավեցին, 3 ոստիկան սպանեցին, իսկ Արցախի 80 տոկոսի […]

Հայաստանն առաջին անգամ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի

Սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար, տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը: Մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 143, մահվան՝ 8 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 143 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167231 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 651914 վերջին մեկ օրում` 1921 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5035 պացիենտ. մեկ օրում […]

Ֆիզուլիում հայտնաբերվել է 9 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:  

Հայկ Մարությանը սիրտը բացել է ընդդիմադիր հարեւանի մոտ. Հրապարակ

Նախօրեին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հրապարակային մեծախոսության զոհը դարձավ։ Շրջելով Երեւանի փողոցներում՝ նա ամոթանք էր տալիս տնտեսվարողներին եւ ասում, որ տարիներ առաջ ընդունված որոշմամբ՝ տնտեսվարողները պետք է իրենց տարածքներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնեն։ Ի պատասխան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաեւ Մարությանի հարեւանն է, նկարել էր դեպի իրենց շենք տանող սառցակալված ճանապարհը՝ ամոթանք տալով […]

Կառավարությունը փոշիացրել է 300 մլն ԱՄՆ դոլար․ 168 Ժամ

Երևանի պետական համալսարանի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ահազանգում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում պետության արտաքին պարտքի բաղադրիչներից միայն Կառավարության պարտքն ավելացել է 650 միլիարդ դրամով, իսկ իշխանափոխությունից մինչ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 915 միլիարդ դրամով։ Այս թվերը հիշելը շատ կարևոր է, որովհետև ժամանակին ներկա իշխանությունները քննադատում էին նախկիններին արտաքին պարտքն ավելացնելու համար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի