14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Վարչապետի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նոր պաշտոն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: Նշենք, որ խոսքը Գարիկ Սարգսյանը Արարատի նախկին մարզպետն է։

Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է:   Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի:   ՀՀ  երրորդ նախագահի գրասենյակ

Անկախություն ձեռք բերելուց ի վեր հայկական գիտությունը փաստացի չի ֆինանսավորվել. ԳԱԱ նախագահ

Ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս իշխանությունների օրոք գիտությունը փաստացի չի ֆինանսավորվել: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ դա վերաբերում է այնպիսի ուղղություններին, ինչպես՝ աշխատավարձը, սարքավորումները, գիտական գործուղումները: ԳԱԱ նախագահը հիշեցրեց, որ գիտությունն է որոշում անվտանգության հարցերը, եւ պետք է հարց տալ՝ ֆինանսավորման գոյություն ունեցող մակարդակը […]

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական շտաբային բանակցությունների արդյունքները

Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նախորդ շաբաթ կայացած հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների արդյունքները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը […]

Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տիկի՛ն Հակոբյան․ Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

Մամուլից իմացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր հասել է Լոս Անջելես։ Տիկ. Հակոբյանը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողակ դիվանագիտությունը, թշնամու նկատմամբ երկչոտ վերաբերմունքը, ընդդիմադիրների դեմ նրա գործադրած բռնարարքները, Հայաստանի ու Սփյուռքի հայության հանդեպ բաժանարար եւ սպառնալից մոտեցումները, մեր անհետ կորած եւ գերեվարված զինվորներին վերադարձնելու՝ նրա անկարողությունը, հետպատերազմյան մարդասիրական ճգնաժամի նկատմամբ […]

Շուշիի հարցում լիքը բաներ, լիքը մարտական դրվագներ կան, որ իմ ուղեղում էլ չեն տեղավորվում. Հովհաննիսյան /տեսանյութ/

Քանի որ մենք այսօր պարտվել ենք, բոլորիս համար շատ ծանր էմոցիոնալ վիճակ է, և շատ ցավում եմ, որ զինվորականներից եք ուզում գտնել դավաճանների, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հարցին, թե քաղաքական իշխանությունների՞ց է պետք փնտրել, Հովհաննիսյանը պատասխանեց: «Ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում»։ Անդրադառնալով Շուշիին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե իր […]

Չվերթերը դեպի ՌԴ վերսկսվել են։ «Զվարթնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է /Տեսանյութ/

Չվերթերը դեպի ՌԴ վերսկսվել են, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Մի խումբ քաղաքացիներ, որոնք այսօր պետք է մեկնեն Մոսկվա, բողոքում են, որ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ անգամ չեն կարողանում մեկնել, քանի որ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը հաստատող կոդը ներկայացնելու առումով։ «Հրաման է եղել, որ եթե կորոնավիրուսի թեստ ես հանձնում, ու […]

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 4000-ին

Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 088-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3084 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 1-ի դրությամբ […]

2020–ի նոյեմբերի 13-ից մինչև 2021–ի հունվարի 31-ը Արցախում հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն․ ԱՀ ՆԳՆ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:  Որոնողական աշխատանքների արդյունքում, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը՝ հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի