14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Չվերթերը դեպի ՌԴ վերսկսվել են։ «Զվարթնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է /Տեսանյութ/

Չվերթերը դեպի ՌԴ վերսկսվել են, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Մի խումբ քաղաքացիներ, որոնք այսօր պետք է մեկնեն Մոսկվա, բողոքում են, որ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ անգամ չեն կարողանում մեկնել, քանի որ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը հաստատող կոդը ներկայացնելու առումով։

«Հրաման է եղել, որ եթե կորոնավիրուսի թեստ ես հանձնում, ու բացասական է, կոդ ես ստանում, որով կարողանում ես մեկնել։ Այժմ հասել ենք այստեղ, ժամը 12-ին թռիչքն է, անձնագիրը նկարում են, կոդը՝ ոչ։ Ասում են՝ մեզ կառավարությունը դեռ չի զգուշացրել դրա մասին»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։ ՌԴ մեկնել ցանկացող մեկ այլ քաղաքացի ներկայացրեց, որ երկու օր առաջ եղել է օդանավակայանում, տեղեկացել պայմանների մասին․ «Ես հարցրել եմ՝ եթե էս թեստը հանձնեմ, պատասխանատվություն կրու՞մ եք, որ ես այդ բացասական թեստով կմեկնեմ Մոսկվա, ասացին՝ այո, պետք է մուծել 15 000 դրամ»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ