06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Կոռուպցիան Փաշինյանի օրոք հասել է խայտառակ չափերի: Իրավապահները լռում են. Փաստ

Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ Նախօրեին իրավապահներն ապօրինի գործող հանքի տարածքից նրանց տեղափոխել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։ Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել։ Ըստ դատախազության՝ 2023 թ․-ի մարտի 13-ին […]

Կառավարության պոպուլիզմը, սփյուռքահայերի «մեղքն» ու Լարսի «կյանքի ճանապարհը». Փաստ

Գրեթե 3000 բեռնատարներ արդեն մի քանի օր է կանգնած են Վերին Լարս անցակետի հերթերում։ Ռուսաստանն արգելել է Հայաստանից գյուղմթերք և այլ ապրանքներ արտահանել, ու, թեպետ, «Ռոսսելխոզնադզորը» հայտարարում է, թե Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք է հայտնաբերվել, որոնց պատճառով արգելվում է ապրանքների ներկրումը Ռուսաստան, ակնհայտ է, որ խնդիրը հիմնականում և մեծամասամբ քաղաքական […]

Անշարժ գույքի շուկան կպայթի՞: Իշխանությունը հրաժարվում է եկամտահարկի վերադարձից թիմին բնակարաններով ապահովելուց հետո. 168 Ժամ

Ինչպես եկամտային հարկի վերադարձը հանգեցրեց անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի արհեստական խթանման, գերարժևորման և գների բարձրացման, այնպես էլ դրանից հրաժարվելը, թեկուզ մասնակի, կհանգեցնի պահանջարկի կրճատման ու գների նվազման։ Հիշեցնենք, որ կառավարությունն աստիճանաբար հանում է փոխհատուցման տրամադրումը, նաև կիսով կրճատում փոխհատուցման չափը՝ հիփոթեքով բնակարանների ձեռքբերման համար։ Պահանջարկի կրճատումն ու գների նվազումն այն հիմնական ռիսկերից են, որոնք կարող […]

Հունվարի 1-ից Երեւանի կենտրոնում կայանելու համար վճարել տարեկան 160 հազար դրամ

Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։ Ինչպես նշվում է, առաջարկվում է Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման […]

ՔՊ-ական «Նավակ ճոճողը» պատրաստ է Բաքվում ապրել. Հրապարակ

Բաքվում ծնված Վիլեն Գաբրիելյանը երեկ ԱԺ-ում «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես էր նախաձեռնել։ Կգնայի՞ք ապրելու Բաքվում՝ հարցրինք նրան։ Ադրբեջանի իշխանությունների կողմից անվտանգության պայմանների ապահովման դեպքում` այո․ «Ադրբեջանը պետք է հստակ երաշխիքներ տա, որպեսզի 100 հազարավոր հայեր իրենց իրավունքները կարողանան վերականգնել եւ գնան ու ապրեն այնտեղ, որտեղ ծնվել են՝ Ադրբեջանի Հանրապետությունում»: ՀՀ իշխանություններն էլ ադրբեջանցիների՞ն […]

Ուկրաինայի Զու-ն սարսափելի կորուստներ է ունեցել: 110 զինվորից մնացել է 3-ը /Տեսանյութ /

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն անսպասելիորեն խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը սարսափելի կորուստներ են ունեցել, տեխնիկայի պակաս, իսկ շատ բրիգադներում զինվորի միջին տարիքը 54 տարեկան է, իսկ բրիգադներ կան, որտեղ 110 զինվորներից այժմ մնացել է 3-ը։ «Անհրաժեշտ է լրացուցիչ ուժեր բերել: Բացի տեխնիկայից, այժմ կա ռազմական անձնակազմի հսկայական պակաս։ Որոշ բրիգադներում այն, […]

Եղանակը տաքանում է

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 28-30-ին առանձին հատվածներում հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում և Երևանում՝ 4-5 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 7-9, երեկոյան՝ 2-4 աստիճան։

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված փոփոխություններ

2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխություններ։ Հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից։ Անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, […]

Բլինկենը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում քննարկել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարություններից։ Համաձայն հայտարարություններից մեկի՝ Բլինկենը «շնորհակալություն է հայտնել նախագահ Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված