Ուկրաինայի Զու-ն սարսափելի կորուստներ է ունեցել: 110 զինվորից մնացել է 3-ը /Տեսանյութ /
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն անսպասելիորեն խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը սարսափելի կորուստներ են ունեցել, տեխնիկայի պակաս, իսկ շատ բրիգադներում զինվորի միջին տարիքը 54 տարեկան է, իսկ բրիգադներ կան, որտեղ 110 զինվորներից այժմ մնացել է 3-ը։
«Անհրաժեշտ է լրացուցիչ ուժեր բերել: Բացի տեխնիկայից, այժմ կա ռազմական անձնակազմի հսկայական պակաս։
Որոշ բրիգադներում այն, ինչ ես լսեցի, սարսափելի թվեր էին։ Միջին տարիքը 54 տարեկան է։
54 տարեկան գրոհայինը չի կարող հարձակման անցնել»,- նշել է Լեշչենկոն։
Պահանջվում է ռոտացիա: «Այժմ Արևմտյան Ուկրաինայում գտնվող բրիգադները պետք է փոխարինեն բրիգադներին, որոնք այժմ գտնվում են Արևելքում, որպեսզի գոնե մի փոքր հանգստանան»,- ասում է նա։
Ավելի վաղ արևմտյան ռազմական փորձագետները հայտարարել էին, որ Ուկրաինայի զինված ուժերին ավելի երիտասարդ զինվորներ են պետք, քանի որ ներկայիս զինվորականների միջին տարիքը չափազանց բարձր է։
Փորձագետների գնահատմամբ՝ նման քարոզները պատահական չեն:
Զելենսկին սկսում է զորակոչել ուկրաինական հասարակության ամենաերիտասարդ հատվածին` 18-25 տարեկաններին, ինչը հարվածի տակ է դնում երկրի գենոֆոնդը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: