Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ: Ուղերձի հասցեատերերն են՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, Եվրոպայի Խորհուրդը (Գլխավոր քարտուղարը, […]
Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը: Նրանց ունեցվածքը պատշաճ կերպով պաշտպանված է: Բոլոր պատմական և կրոնական վայրերը գտնվում են պատշաճ պաշտպանության ներքո: Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի […]
Այս շաբաթ հայ-ադրբեջանական հարաբերություններում աննախադեպ մի բան տեղի ունեցավ: Երկրների ղեկավարների աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Երկու պետությունների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը վերահաստատելուց բացի, Երևանն ու Բաքուն հայտարարեցին գերիների փոխանակման մասին: Սա դեռ «Բոլորը բոլորի դիմաց» չէ, սկզբունք, որին Հայաստանը կողմ է, […]
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ զստափոսում (որովայն) առկա երկու ծակած, կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում […]
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ազգային ժողովում դեկտեմբերի 8-ին մի շարք փոփոխություններ են առաջարկվել 2023 թվականի հունիսի 1-ին ուժի մեջ մտած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է զենք ունենալուն եւ դրա կիրառման կանոնները փոքր-ինչ պարզեցնելուն, փոխանցում է aliqmedia-ն: ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն էլ նշել է, որ ուժի մեջ են մտնում զենք ունենալու իրավունքի հայտնի սահմանափակումները (հոգեբանական անհավասարակշիռ […]
Մինչ Ադրբեջանը առիթներ է փնտրում տարբեր հարթակներում հարձակումներ գործելու Հայաստանի հանքարդյունաբերության դեմ՝ պատճառ բռնելով դրանց՝ իբր բացասական ազդեցությունը տարածաշրջանի բնության վրա, իսկ իրականում նպատակ ունենալով հարվածել մեր երկրի տնտեսությանը, որի մեջ առանցքային դեր ունի հանքարդյունաբերությունը, այս արշավի «ջրաղացին ջուր են լցնում» նաև մեր բնապահպանական որոշ կառույցներ: Այն, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն ուշադրության կենտրոնում, […]
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի պաշտոնանկությունը հատկապես ծանր են տարել մարզի տարբեր մասնագիտական ու սոցիալական խմբերը, օրինակ՝ տարեցները, թարգմանիչները, գրադարանավարները, ՏԻՄ եւ սոցիալական աշխատողները, ուսուցիչները, մարզի ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, երիտասարդները, դատախազության աշխատողները, բուժաշխատողները, երեխաներն ու երեխաների իրավունքների պաշտպանները, մայրերը, կանայք եւ այլք։ Բանն այն է, որ Արարատ Գրիգորյանը միակ մարզպետն է, ով թվարկված բոլոր […]


































