05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ծաղկաձորում՝ ճոպանուղու ավտոկայանատեղիում, տղամարդու դի է հայտնաբերվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահույթուն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 5-ին՝ «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին ստացված ահազանգի փաստով։Այդ օրը՝ ժամը 14։50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու […]

Կալանավորված պաշտոնյաները քավության նոխազ. Ովքե՞ր են կանգնած կոռուպցիոն բուրգի վերեւում. Հրապարակ

Տարեվերջին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ ձերբակալել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնյայի եւ շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցչի, այդ թվում` ղեկավարների։ Հաղորդվեց նաեւ, որ տեսչական մարմնի պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումներ չարձանագրելու դիմաց շինկազմակերպություններից կաշառք պահանջելու եւ ստանալու համար։ Ձերբակալված 6 անձից […]

Դատավորների նկատմամբ հարձակումները թափ են հավաքում. Ժողովուրդ

Դատական համակարգի դեմ իշխանական ճնշումները նոր թափ են հավաքում. քաղաքացին կաշառքի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում: «Ժողովուրդ» օրաթերթ տեղեկացավ, որ մի քաղաքացի՝ Արմեն Խալոյան անուն ազգանունով, Սուրբ Զատկի օրը՝ հունվարի 5-ին, դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Լյովա Գրիգորյանը, որը 2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական […]

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների հերթական փաթեթը. Փաստ

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների հերթական փաթեթը հունվարի սկզբին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Երևանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթաց է նկատել։ Խոսելով Բաքվից ստացած վերջին նախագծի վերաբերյալ, որին հայկական կողմն արդեն պատասխանել է, Արմեն Գրիգորյանը մանրամասներ չի հայտնել, ինչպես և չեն հայտնում որևէ մանրամասն ցանկացած այլ դեպքում։ Առաջարկությունների փաթեթների փոխանակումն արդեն […]

Սամվել Շահրամանյանն Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկել է, պատճենն ուղարկել Փաշինյանին. Հրապարակ

Չնայած Նիկոլ Փաշինյանի եւ իշխող վարչակարգի այլ ներկայացուցիչների սպառնալիքներին՝ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, մեր տեղեկություններով, Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, որի մասին հաշված թվով մարդիկ գիտեն։ Որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թերեւս փորձելով կանխել հետագա շահարկումները ՔՊ-ականների կողմից։ Հիշեցնենք․ անցած տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի […]

Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի. մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ զոհը

Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: Հիշեցնենք, մեկ օրվա ընթացքում երկրորդ զոհն է գրանցվում զինված ուժերում:

Առաջիկայում էլի պաշտոնանկություններ կլինեն. ով է հաջորդը. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում իսկական խառնաշփոթ է: Փաշինյանի որոշումներն իրար են խառնել նախարարներին ու մարզպետներին: 2024թ.-ը կառավարությունում պաշտոնանկությունների իսկական շքերթով է սկսվել. Փաշինյանը մեկը մյուսի հետևից աշխատանքից ազատեց ԲՏԱ նախարարին, Լոռու և Արարատի մարզպետներին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին: Նիկոլ Փաշինյանի այս սպոնտան որոշումներն անակնկալի են բերել ՔՊ-ականներին, քանի որ, որքան էլ նա դժգոհություններ պարբերաբար հայտնել է […]

Ներում չի լինելու, տուգանվելու են բոլորը. Հրապարակ

Նախորդ տարի հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, զոհերի եւ վիրավորների թիվը իրավապահ համակարգում լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Թերթի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հստակ հանձնարարական է իջեցվել՝ նվազեցնել մասնավորապես մահվան ելքով ավտովթարներն ու վրաերթերը։ Այս նպատակով այսօր ժամը 12-ից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ […]

Ինչո՞ւ է հետաձգվում Էջմիածնի մայր տաճարի բացումը. Հրապարակ

Թեեւ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները պլանավորվում էր ավարտել 2022 թվականին, սակայն 2023 թվականին եւս բացումը տեղի չունեցավ, եւ 2023-ի հոկտեմբերի 1-ին նախատեսված մյուռոնօրհնեքը եւս հետաձգվեց: Չնայած հետաձգումը բացատրեցին Արցախում տեղի ունեցող իրադարձություններով։ Արդեն յոթերորդ տարին է, որ Մայր տաճարը նորոգվում է, եւ բոլոր արարողությունները կազմակերպվում են այլ եկեղեցիներում: Մայր Աթոռի մեր աղբյուրը կարծում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված