01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Նիկոլ Փաշինյանը արդեն 3 ամիս չէր ընդունում որևէ նախարարի

Քիչ առաջ շոկային տեղեկություններ եկան կառավարությունից։ Աշխատանքից ազատվել կամ այս պահին ազատվում են կառավարության անդամներ ու ուժային կառույցների ղեկավարներ։ Այս պահի դրությամբ 168.am-ի տեղեկություններով` արդեն իսկ Հանրապետության նախագահին միջնորդություն է ուղարկվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին ու Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին ու […]

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ազատման դիմում է գրել

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Սասուն Խաչատրյանը  2021 թվականի սեպտեմբերին էր նշանակվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:  

Թույլ տվեք անհամեստորեն ասել. Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմումին զուգահեռ ֆեյսբուքյան գրառում է արել՝ գրելով. «Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե՛ նախագահությունից և թե՛ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են […]

Փաշինյանը գրառում է արել աղմկահարույց հրաժարականների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված […]

Մայիսի 27֊ի ջրհեղեղի վնասները դեռ չեն փոխհատուցել, զգուշսցնում են նոր ջրհեղեղի մասին

Տավուշի մսրզպետարանը հղում անելով Հիդրոերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ֊ին` բնակչությանը նախազգուշացնում է առաջիկա օրերին հորդ անձրևների,դրա հետևանքով հոկտեմբերի 17֊18֊ին հանրապետության գետերի ելքերում ջրերի զգալի ավելացման մասին։ Այս տարվա մայիսի 28֊ի ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել , միջպետական ավտոճանապարհի Դիլիջան֊Իջևան հատվածում ջրհեղեղից քանդած հատվածները դեռ վերականգնված չեն,այժմ էլ նոր ջրհեղեղ է սպասվում։ […]

Ոչ ոք չի խանգարում, խանգարում է մեկ բան. Բագրատ Սրբազանը Աժ-ում է

Ոչ ոք չի խանգարում, խանգարում է մեկ բան, որ ամբողջ մեր այս ժամանակահատվածը և հասարակությունը ենթարկված է տեղեկատվական ահաբեկության, ստի, զրպարտանքի, խարդավանքների այն ահռելի ծավալը որ լցված է դաշտ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու շարժումը։ «Դա ընդամենը մի դրվագ է այն ողջ թշվառության, որը կոչվում է […]

Տեղումները կլինեն թաց ձյան տեսքով

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։  

«ՔՊ-ն խաբել է ու խաբում է բոլոր ոլորտներում» /Տեսանյութ/

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Մետրոն` այս պահին: Երեկ, Երևանի ավագանու նիստի ժամանակ ՔՊ-ն ներկայացրեց, որ թեթև հերթեր եղել են, իրենք էլ վերացրել են հերթերը, իբր, լուծել են խնդիրը։ Խնդրեմ, համեցեք, սա է իրականությունը այս պահին` Երևանի մետրոյի անխտիր բոլոր կայարաններում… ՔՊԿ-ն խաբել է ու խաբում է բոլոր ոլորտներում, երևանցիների վստահության […]

Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ ․ բացառիկ մանրամասներ

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի` օրերս կազմակերպած հայտնի քննարկման նախապատրաստական ընթացքից: Պարզվում է, որ մինչ ԱԺ-ում այս քննարկումը կազմակերպելը, Անդրանիկ Քոչարյանը ՔՊ վարչությունում իր դրածո պատգամավորների միջոցով Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը ստացել է, ապա սկսել է ԱԺ ուղիղ հեռախոսակապով «դուխով» զանգահարել բոլոր ուժային կառույցների ղեկավարներին: Նրանց բոլորին ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի