20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ 2 զոհ, 3 վիրավոր

Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 29 ՍՕ 653 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արտաքին լուսավորման սյանը և շրջվել. […]

Սպանություն Երեւանում. սպանվել է Կոնդի Հարութը

Երեւանում սեպտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել։ Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանություն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացի: Քաղաքացին հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Ըստ shamshyan.com-ի մահացածը Երեւանի բնակիչ  Հարություն Գալստյանն է՝ հայտնի Կոնդի Հարութ անվամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախագահը պարգեւատրել է Գագիկ Ծառուկյանին /ֆոտո/

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Գագիկ Ծառուկյանին Պատվո շքանշանով։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. Կ. ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Ֆիզիկական կուլտուրայի և […]

Անցավ գեներալի որդին

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու , գեներալ Մանվել Գրիգորյանի որդին ` Կարեն Գրիգորյանը: Նրան օգտին քվեարկել է 10587 քաղաքացի: Քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը ստացել է 3651 ձայն, իսկ անճշտությունների գումարային չափը կազմել է 5 քվե: Հիշեցնենք, որ […]

Նախնական տվյալներով «Միայնակ Գայլը» պարտվել է

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետ է ընտրվել նախկին համայնքապետ Նորաին Հակոբյանը: Նշենք, որ Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր երեք թեկնածու՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, գործող համայնքապետ Երվանդ Խաչատրյանը և անկուսակցական, ինքնաառաջադրված Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ), և ըստ նախնական հաշվարկի` հաղթել է նախկին համայնքապետ Նորաին Հակոբյանը:

Հայաստանում կայացել են ՏԻՄ ընտրություններ

Նախօրեին Հայաստանի 5 մարզերի 317 անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել տեղական 10 կազմակերպություններ` 355 դիտորդներով և Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսիմիջազգային դիտորդները: Ընտրական տեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8-ին եւ փակվել 20։00-ին։ Ինչպես տեղեկացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նախնական տվյալներով՝ ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, նախնական […]

Չարենցավանում սգում են. զոհված զինծառայողի քույրը Հայաստանում չէ

Արցախի զորամասերից մեկում նախօրեին մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Փաթաթանյանը Չարենցավանի բնակիչ էր: Henaran.am-ը զրուցեց նրանց հարևաններց Արևիկի հետ, որը տեղեկացրեց, որ Նարեկի քույրը Հայաստանում չէ. « ԱՄՆ է գնացել ուսման համար, բայց անպայման կգա ու կմասնակցի եղբոր հուղարկավորությանը: Բոլորս ենք սգում Նարեկի համար: Շատ ցավալի է, որ մահվան հանգամանքները պարզ չեն, սա ավելի է սաստկացնում հարազատների […]

«Արժե, որ նա դիմի քաղաքական ուժերին»/վիդեո/

Քաղաքական գործիչ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կարծում է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է դիմի քաղաքական ուժերին ազգային համաձայնության կառավարության մեջ ընդգրկվելու ու ծրագրեր ներկայացնելու համար: «Նա պիտի ասեր կազմվում է ազգային համաձայնության կառավարության ծրագիր, դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ներկայացրեք ձեր ծրագրերը, պատկերացումները դրա վերաբերյալ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մանրամասները` տեսանյութում:

«Ոչինչ չի կարող փոխել Հայաստանի համար»

«Դա ոչինչ չի կարող փոխել Հայաստանի համար, ոչինչ չի տա մեզ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանն` անդրադառնալով նրան, որ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է լինելու: Հիշեցնենք, որ նույնիսկ ռուսական լրատվամիջոցներն էին գրել, որՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար: «Դա ոչինչ չի կարող փոխել, որովհետև ասենք թե մենք տեսանք, […]

Մեր սպասելիքները կարդարանա՞ն

«Եթե տնտեսագիտական առումով մոտենանք հարցին, դրան չոր պատասխան տալ չեմ կարող: Բայց քաղաքական տեսանկյունից այդ քայլը ողջունելի է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի հանձնարարականին՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու վերաբերյալ: Վահան Բաբայանն ընդգծեց՝ դեռ վաղ է ասել՝ ինչ արդյունքի կհասնի նորանշանակ վարչապետը, բայց, անշուշտ, ողջունելի է, որ նա ցանկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի