21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«Մեր պայմանավորվածությունները ստորակետից հետո չորրորդ թվի ճշտությամբ անում ենք»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է մեր երկրի տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացումը և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համատեղ անելիքները: Կառավարության ղեկավարին են ներկայացվել տարբեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, կրթության, տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնող […]

Դուք հայ ժողովրդի կողմից սպասված և ցանկալի հյուր եք. Սերժ Սարգսյանը` Իրանի նախագահին

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Իրանի Նախագահը առանձնազրույց է ունեցել Հայաստանի Նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: «Հարգելի՛ պարոն Նախագահ, ես սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք […]

Հայտարարությունը շատ հավասարակշռված էր, բոլոր տիմի էմոցիաներից զուրկ

  «Տեսնում ենք, որ ամեն պահի իրավիճակ է փոխվում, օրինակ երեկ` այս ժամին, հայտնի չէր, որ Սեյրան Օհանյանը որոշել է ու ցանկանում է մասնակցել քաղաքական գործընթացներին, կամ ես չգիտեմ` եռյակը, որ ձևավորվել է, ինչ մասշտաբի ուժ կդառնա, ովքեր կմիավորվեն: Ակնհայտ է, որ կա հստակ ընդգծված լիդեր` ՀՀԿ-ն է` իր քաղաքական, տնտեսական, իշխանական ռեսուրսներով և կան […]

Պատերազմի վերսկսումը լուրջ սպառնալիք կլինի ողջ տարածաշրջանի համար․ Վիգեն Սարգսյանի հարցազրույցը՝ Лента.ру-ին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Лента.ру կայքին, որում մի շարք կարեւոր խնդիրների է անդրադարձել։ Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ նախարարը նշել է, որ Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է։ «1994 թվականին եռակողմ ձեւաչափով՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվեց: Ցավոք,  1994թ. սկսած՝ Բաքուն ավելի քան […]

Ռեզին ու կոշիկ են վառում. երեխաները ցրտին չեն դիմանում

«5 փոքր երեխա ունեն ու չեն կարողանում տաքանալ: Տարբերակ չունեն ու սրանից նրանից հին կոշիկ են խնդրում, որ վառեն: Ռեզինի հոտը թաղով մեկ տարածվում է: Հարևաններով հավաքվել՝ ասել ենք, որ ռեզին չվառեն, բայց ճար չկա: Ասում են՝ փայտ տվեք վառենք, երեխաների հետ ցրտից չենք մեռնելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երևանի բնակիչՄիշա  Մկրտչյանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ մարդիկ […]

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հանրապետության Նախագահը:

«Ծառուկյանի վերադարձն իշխանություններին ձեռնտու է»

«Իշխանությունները Գագիկ Ծառուկյանի վերադարձի օպերացիան կազմակերպեցին ՏԻՄ ընտրությունններից հետո, քանի որ տեսան, որ իրենք ի վիճակի չեն ստանալ մեծամասնության քվեն ու քաղաքական դաշտում չունեն կանխատեսելի, ուժեղ գործընկերներ: ՀՅԴ-ն թույլ է. ՏԻՄ ընրություններում էլ դա արտահայտվեց», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով՝ Ծառուկյանի վերադարձը իշխանություններին որոշակիորեն ձեռնտու է: «Դա իշխանություններին ձեռնտու […]

Իրադրությունն առաջնագծում

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային /Գյուլիստան/ հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, ‹‹УТЕС›› տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան  40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  1000 կրակոց: ՊԲ առաջապահ […]

«Սեյրան Օհանյանը պիտի որպես հերոս մնար ժողովրդի հիշողության մեջ»

Քաղաքագետ Արթուր Ղազարյանը կարծում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը բավական շատ բացասական նշանակություն ունեցավ  Պաշտպանության այդ ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանի անվան վրա, և հիմա գալով քաղաքական դաշտ` նա փորձելու է ուղղել այդ ամենը: «Ապրիլյան պատերազմից հետո իր տեղակալները, տարբեր բարձրաստիճան զինվորականներ հեռացվեցին իրենց պաշտոններից, որոշների  նկատմամբ քրեական գործ հարուցվեց, և այս ամենն վատ անդրադարձավ այդ ժամանակվա պաշտպանության […]

Մոսկվան ու Անկարան ջանք ու եռանդ չեն խնայելու

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ`  և Անկարան, և Մոսկվան ուղղակի ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի թույլ չտան հարաբերությունների սրացում վերջին իրադարձություններին հետո: «Շատ պարզ պատճառով նրանք չեն ցանկանում լարել, սրել իրենց հարաբերությունները կրկին, քանի որ նրանք իրար շատ ավելի պետք են, քան այն հակասությունները, որ կան նրանց միջև»,-Henaran.am-ի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի