29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայտարարությունը շատ հավասարակշռված էր, բոլոր տիմի էմոցիաներից զուրկ

 

«Տեսնում ենք, որ ամեն պահի իրավիճակ է փոխվում, օրինակ երեկ` այս ժամին, հայտնի չէր, որ Սեյրան Օհանյանը որոշել է ու ցանկանում է մասնակցել քաղաքական գործընթացներին, կամ ես չգիտեմ` եռյակը, որ ձևավորվել է, ինչ մասշտաբի ուժ կդառնա, ովքեր կմիավորվեն: Ակնհայտ է, որ կա հստակ ընդգծված լիդեր` ՀՀԿ-ն է` իր քաղաքական, տնտեսական, իշխանական ռեսուրսներով և կան հավակնորդներ, ովքեր եփվելու, խմորվելու փուլում են գտնվում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` խոսելով խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքաղաքական կյանքի սպասվելիք զարգացումներին:

Նա հույս հայտնեց, որ քաղաքական ուժերը արժանի մրցապայքար կծավալեն, քանի որ դա անհրաժեշտ է առաջին հերթին պետության զարգացման համար: «Անկեղծ ասած` շատ ուզում եմ, որ այդ դաշինքները հաջողեն, բայց կհաջողեն, թե ոչ, կտեսնենք»:

Henaran.am-ի հարցին, թե որ դաշտում է տեսնում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ով երեկ հայտարարել է, որ քաղաքականություն է մուտք գործում, քաղաքագետը պատասխանեց. «Ես նրան տեսնում եմ որպես ծանրակշիռ պետական գործիչ, շատ ոգևորված էլ չեմ նրա քաղաքականություն վերադառնալու որոշմամբ, նա ուներ մեծ դերակատարում մեր պետության զարգացման համար, նա կարող էր լինել շատ լավ հասարակական ու պետական գործիչ` իր փորձը կիսելով սերունդների հետ: Իր հայտարարությունը շատ հավասարակշռված էր, բոլոր տիպի էմոցիաներից զուրկ: Հուսով եմ, որ Սեյրան Օհանյան պետական գործչին չենք կորցնի քաղաքական այս թոհուբոհի մեջ»:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ