27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատերազմի վերսկսումը լուրջ սպառնալիք կլինի ողջ տարածաշրջանի համար․ Վիգեն Սարգսյանի հարցազրույցը՝ Лента.ру-ին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Лента.ру կայքին, որում մի շարք կարեւոր խնդիրների է անդրադարձել։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ նախարարը նշել է, որ Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է։

«1994 թվականին եռակողմ ձեւաչափով՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվեց: Ցավոք,  1994թ. սկսած՝ Բաքուն ավելի քան 20 տարի խոչընդոտում է խաղաղ գործընթացին: Ավելին՝ հետևողականորեն ձախողվում են միջազգային հանրության՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ գտնելու փորձերը:Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ եւ պարտություն կրեց: Մենք մեր աշխատանքը կառուցում ենք ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության կանխավարկածի վրա:

Միեւնույն ժամանակ, միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանին ու տարածաշրջանի երկրներին ձեռնտու չէ հակամարտության հնարավոր սրումը»,- ասել է նա՝ նշելով, որ Երեւանը, լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը,  ստիպված կլինի ներգրավվել հակամարտությունում, եթե դա տեղի ունենա:

«Ակնհայտ է, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ողջ Հարավային Կովկասի համար»,-ասել է Սարգսյանը։

Խոսելով ռուսական գործոնի մասին՝ Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում, նախարարը նշել է, որ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում և երկու երկրների ռազմաքաղաքական համագործակցության  խորացումը կարևորագույն զսպիչ գործոն են հանդիսանում, որը խոչընդոտում է ռազմական գործողությունների  վերսկսմանը և նպաստում տարածաշրջանայիրն կայունությանն ու անվտանգությանը:

«Ռուսական ռազմաբազան ներառված է Հայաստանի տարածքում ստեղծված հայ-ռուսական զորախմբում: Ելնելով անվտանգության ապահովման համատեղ շահերից՝ մենք իրագործում ենք զորքերի կիրառման համատեղ օպերատիվ պլանավորում: Իսկ ռուսական ռազմաբազայի ու Հայաստանի հակաօդային պաշտպանության ու ավիացիայի ստորաբաժանումներն իրականացնում են համատեղ մարտական հերթապահություն՝ լուծելով մեր օդային սահմանների անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը»,-ասել է Վիգեն Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ