22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Ահավոր արյունոտ տարի էր. Զ. Փոստանջյանի սպասելիքները 2017-ից

«Երևի թե տարին ահավոր արյունոտ էր, այդքան երիտասարդներ զոհվեցին, և մեր հանրությունը ցնցում ապրեց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով 2016 թվականն ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Սա, ինչպես պատգամավորը նշեց, լուրջ մարտահրավեր էր, որը մենք անցանք, ճիշտ է մեր երիտասարդների  անգին կյանքի շնորհիվ, սակայն արդյունքում աղետը չտեղափոխվեց  ավելի խորը` դեպի Արցախի մայրաքաղաք: «Իսկ […]

Հայաստանը նոր տարանցման ուղի դառնալու հնարավորություն է ձեռք բերում

Իրանի կողմից մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանություններին տարբեր ձևաչափերով ակնարկներ և առաջարկություններ են արվել էներգետիկ և տրանսպորտային տարանցման նշանակության ռազմավարական նախագծերի շուրջ համագործակցության վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ռոհանին, Հայաստան այցի ժամանակ, հայտարարեց, որ «Հայաստանի աշխարհագրական և Իրանի աշխարհագրական դիրքերը ևս չափազանց կարևոր են, ու երկու երկրները կարող են ունենալ տարանցիկ միջանցք, Հյուսիս-Հարավ առանցքում»: […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի […]

Ինչու՞ են հունվարի 13-ին նշում հին նոր տարի

Հին և նոր տոմարներ արտահայտությունը լսում ենք հատկապես Ամանորի օրերին, երբ խոսվում է Նոր տարին նաև հին տոմարով դիմավորելու մասին: Ի՞նչ են հին և նոր տոմարները: Նոր տարին հունվարի 1ին սկսեց տոնվել Ն.Ք. 46 թվականին` Հուլիոս Կեսարի օրոք, երբ նրա կողմից գործածության մեջ դրվեց մի նոր տորմար, որը նրա անունով կոչվեց հուլյան տոմար, տեղեկացնում է […]

Աշխատում ենք, շուտով ավարտին կհասցնենք. Ռ. Թադևոսյանը` ՀՀԿ-ի ցուցակից

«Աշխատում ենք, շուտով ավարտին կհասցնենք, կքննարկենք գործադիր մարմնում և պաշտոնապես կհայտարարենք»,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք վերջնական հստակեցումներ կան ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակներում, ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը: Նշենք, որ մամուլը գրում է, թե ՀՀԿ-ում ռեյտինգային ցուցակների հետ կապված լարված իրավիճակ է, ներքին բախումներ են լինում կուսակցությունում: Ռ. Թադևոսյանը հավելեց, որ փետրվարին պիտի ցուցակները ներկայացվեն, դեռ […]

«Վատ հանդիսատես չկա, կա վատ արտիստ»

Ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը մանուկ հասակում երբեք չի երազել երգիչ դառնալ, քանի որ տարված է եղել սպորտով: Նրա ձայնային տվյալները, իհարկե, նկատելի են եղել, պարզապես Սամսոնը տարված է եղել կարատեով: Արդեն պատանեկության տարիներին Սամսոն Պանյանը հասկացել է, որ երգը դոմինանտ է իր մեջ, և հենց այդ ժամանակ  սկսվել է նրա  ուղին՝ դեպի երգարվեստ: Henaran.am-ի թղթակիցը […]

Դեռ կտեսնեք. Հակոբ Հակոբյան (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը համարում է, որ 2016 թվականին մի շարք ձեռքբերումներ են եղել: Նա մատնանշեց խորհրդարանի ակտիվ աշխատանքը, կադրային փոփոխությունները՝ վարչապետի, ՊԵԿ-ում եղածները: «Որևէ վատ բան չեմ ասում նախկին ղեկավարների մասին, որովհետև իրենք էլ բավական աշխատանք կատարել են: Իսկ մեր նոր Կառավարությունը կարծես թե բիզնեսին գնալով ավելի մեծ ուշադրություն է դարձնում: […]

«Իրանք իրանց դատեցին, իրանք իրանց ինչղ ուզեցին, գործը փակեցին»… 2 տարի անց Ավետիսյանների տան դուռը նորից բացվեց (ֆոտո)

2015 թվականի հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցավ դաժան և ողբերգական սպանություն: Սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը՝ Սերյոժա Ավետիսյան, Հասմիկ Ավետիսյան, Աիդա Ավետիսյան, Արմեն Ավետիսյանը, Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը, իսկ ընտանիքի փոքրիկը՝ 6-ամսական Սերյոժան, դեպքից մեկ շաբաթ անց հիվանդանոցում մահացավ: Երկու տարի առաջ  այս օրը ժամեր շարունակ մարդաշատ էր Գյումրիի Մյասնիկյան 188 տան մոտակայքը:  Ծանոթ ու անծանոթ […]

«Մեր համայնքում մանկապարտեզ չկա»

«Մեր համայնքում ոռոգման ջրի հետ կապված՝ խնդիրներ կան: Այս պրոբլեմն անհանգստացնում է գյուղացիներին: Խմելու ջրի հետ կապված՝ մեծ խնդիրներ չկան. աշխատում ենք կարգավորել դա: Ճանապարհների մասին խոսելով ՝ պետք է ասեմ 2013-ին մի մասն ասֆալտապատվել է: Այժմ համայնքային ճանապարհները ասֆալտապատման կարիք ունեն: Դա էլ է մեծ խնդիր», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Վայոց Ձորի մարզի […]

Երկաթուղու փակումը չի անդրադառնա հայ-իրանական երկաթուղու կառուցմանը (վիդեո)

Հայաստանի տրանսպորտի նախարարության երկաթուղու շինարարության տնօրինությունը կփակվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ դա չի ազդի հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագրի կյանքի կոչման վրա: Մանրամասները` տեսանյութում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի