19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ներսես Պողոսյանը 30 օր անց դադարեցրեց հացադուլը

Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը 30 օր անց (դեկտեմբերի 15-ից) դադարեցրել է հացադուլը: Մեր տեղեկություններով  նախօրեին Ներսեսին են այցելել մայրն ու եղբայրը եւ հորդորել դադարեցնել հացադուլը::  Նշենք, որ Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը, նա ամուսնացած է, երեք անչափահաս երեխա […]

Անմարդկային պահման պայմաններ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ֆոտո)

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հանդես է եկել հայտարարությամբ. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները 2016 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, ուսումնասիրել են ՔԿՀ-ի ստորին հարկում գտնվող խցերից մեկի պայմանները։ Դիտորդների Խումբը թիվ […]

«Բրուտոսները կդավաճանեն իրենց տերերին»

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը լիահույս է՝  այս տարի կայանալիք  շնորհիվ ԱԺ-ում  այլևս չեն լինի քրեաօլիգարխիկ տարրեր: «Հույս ունեմ, որ ինտելեկտուալ ու անկախ  Աժ կունենանք շուտով: Ապապետական տարրերը, հույս ունեմ, դուրս կմղվեն ԱԺ-ից: Իշխանությունը պիտի ձևավորվի հայամետ ուժերի կողմից: Հույս ունեմ, որ պետականաշինությունը նոր թափ կառնի: Այսպես շարունակել չի լինի:  Այլևս չենք կարող հարմարվել […]

Ինչու՞ է դիվերսանտի մարմինը հայտնվել հայկական կողմում. քաղաքագետը նկատում է

«ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագաների համար գաղտնիք չէ, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել անցյալ տարվա դեկտեմբերի 29-ի գործողությունները»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի փոխնախագահ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Քաղաքագետի  խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության առաջին երկու նախադասությունները հակասում են միմյանց։ «Այսինքն՝ մի կողմից ձեռնարկվել է փորձ հավասարության նշան դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի գործողությունների […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ին կնվազի 3-5 աստիճանով (բացառությամբ Արարատյան դաշտի), այնուհետեւ էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, գիշերը եւ առավոտյան` մառախուղ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -11-13, իսկ վաղը ցերեկը՝ -8-9 աստիճան ցուրտ: Ջերմաստիճանը […]

Թունավորում Դիլիջանում. 5 տուժածներից 4-ը երեխաներ են

Հունվարի 8-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 6-ամյա Վալերիկ Բ.-ն, 1-ամյա Մարիա Բ.-ն, 8-ամյա Քրիստինե Է.-ն, 18-ամյա Արմինե Է.-ն եւ 11-ամյա Արեն Է.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, նշված անձինք տան գազօջախից արտանետված շմոլ գազից թունավորվել […]

Մարզպետն ընդունել է «Վանաձոր քիմպրոմի» աշխատակիցներին

Լոռու մարզպետարանի դիմաց այսօր հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր «Վանաձոր քիմպրոմ» բաժնետիրական ընկերության աշխատակիցներն են եղել: Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունել է 3 աշխատակիցների: Արթուր Նալբանդյանը խոստացել է ևս մեկ անգամ զրուցել լուծարային հանձնաժողովի հետ, քանի որ աշխատակիցներն արդեն ազատված են աշխատանքից և «Վանաձոր քիմպրոմ» ԲԸ-ի գույքը վաճառքի է […]

Ալեն Սիմոնյանն առաջադրվելու է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում:  Այս մասին նա գրել է Ֆեյսբուքյան հանրագրում. «Ինչպես գիտեք, այս տարվա ապրիլի 2-ին անցկացվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները։ Ես պատրաստվում եմ մասնակցել այդ ընտրություններին և պայքարի մեջ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների իմ գործընկերների հետ՝ «Ելք» դաշինքի […]

Թույլ ձյուն է սպասվում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 7-11-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն:

Փոփոխություն կա. Գագիկ Սուրենյանը հայտնում է

«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր հանրագրում գրառել է. Ժամը 13:00 դրությամբ Իջանում և Կապանում +12, Գորիսում, Բագրատաշենում +10, Մարտունիում, Շորժայում, Գավառում 0…-1, Երևանում և Արարատյան դաշտում -9….-10 աստիճան է: Այս պահին Հայաստանի ամենացուրտ տարածքը Արարատյան դաշտն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի