19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Վարչապետը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի /ֆոտո/

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, ապա այցելել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Գովաբանական աղոթքից հետո, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջույնի և օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին […]

Պետք չէ հանգստանալ, և այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու և նոր ազդակ հաղորդելու ուղղությունները. վարչապետը` Մեդվեդևին (ֆոտո)

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի «Գորկի» կեցավայրում ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ և ՀՀ վարչապետերի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված […]

Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել

«Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը տեղեկացնում է. Մամուլի որոշ միջոցներ ուղղորդված կեղծ տեղեկատվություն էին տարածել, թե, իբր, տեղի է ունեցել Ծառուկյան-Օսկանյան հանդիպումը, որի ընթացքում էլ բացառվել է հնարավոր համագործակցությունը: Պաշտոնապես հերքում եմ. Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել, հետևաբար որևէ հարց չի քննարկվել: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դրա համար պաշտոնական հանդիպման կամ պաշտոնական բանակցությունների […]

Չսկսենք խախտումով. պատգամավորի նամակը Սերժ Սարգսյանին

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին Հարգելի պրն. Սարգսյան Ազգային Ժողովի ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու հարցի կապակցությամբ ես հանդես եմ եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ նշանակումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության /վերջին փոփոխություններով/ 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի […]

Արարատի մարզում անչափահասին առեւանգել են եւ բռանաբարել

Ոստիկանություն հունվարի 21–ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում անչափահաս բնակչուհուն առեւանգել են եւ բռնաբարել։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին կատարվածը: Մեր զրուցակիցը նշեց, որ  ահազանգը ստացվել է Մասիսի բաժնում, քննություն է կատարվում։

Վանաձորի «Նոր էջի»մեկնարկը ճիշտ է տրված. Մամիկոն Ասլանյան

Պաշտոնավարման հարյուր օրը լրանալու կապակցությամբ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Քաղաքապետը նախ պատմական էքսկուրս կատարեց՝ անդրադառնալով նոր ընթացակարգով քաղաքապետ ընտրվելու հանգամանքին և դրա շուրջ ծավալվող քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ քաղաքական բոյկոտի պատճառով ավագանու նիստեր չկայանալուն: Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը: Քանի որ պաշտոնը ստանձնել էր բյուջետային տարվա ավարտին, […]

Հայաստանի համար բացառիկ պայմաններ ապահովելու ժամանակը

Ներկայացնում ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը ֆեյսբուքյան հանրագրից. Իրան կատարած վերջին մի քանի այցելությունների ընթացքում քանիցս կրկին հավաստիացա, որ մեր հարևան և բարեկամ երկրում կա հայանպաստ լոբբիստական գործունեություն կազմակերպելու հսկայական, սակայն, ցավոք, մինչ այժմ միայն մասնակիորեն կամ դրվագային կերպով օգտագործված հսկայական ներուժ: Զանազան ասպարեզներում ճանաչված մի շարք ազդեցիկ իրանցի գործիչներ, ինչպես նաև գիտական, մշակութային ու […]

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է գործադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, այդ թվում` անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Խաչիկ Վ.-ն և նույն բաժնի առաջատար մասնագետ Հովհաննես Կ.-ն 2016թ.-ի օգոստոսի 10-ին խուզարկություն են […]

Ավտովթար Վանաձորում. կան տուժածներ

Հունվարի 20-ին, ժամը 01.22-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի 50 DD 404 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Դ.) […]

Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելու 3 տանդեմները

«Սեյրան Օհանյանն իշխանությունից դուրս գալու որևէ պատճառաբանություն չի ասել, որ դեմ է եղել իշխանության այս կամ այն քաղաքականությանը, կարող է`  դեմ է, բայց նման հայտարարություն չի եղել: Նա որոշել է վերադառնալ քաղաքականություն, քանի որ ուղղակի դուրս է հանվել կառավարությունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը` պատասխանելով հարցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի