19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

ԱԻՄ-ը դուրս կգա՞ Օհանյան-Օսկանյան դաշինքից

«Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: «Անհասկանալի դանդաղկոտություն կա մեր դաշինքում: Դաշինքը պետք է հասցնես մատուցել մարդկանց, և դաշինքի անվան ձգձգումը ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել […]

Վարկ է, նվեր չի, Ձմեռ պապիկը չի տալիս. Վ. Բաղդասարյան

«Բնակարանայաին հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, թե չեն նախատեսում երաշխավորի ինստիտուտը փոխել, քանի որ այսօր տարածված բնույթ է կրում, երբ երաշխավորը ուրիշի չմարված վարկի պատճառով վարկ չի ստանում: Ներսես Երիցյանը նշեց, որ պահանջում ներառել են, որ առնվազն երաշխավորը տեղյակ լինի: Մկրտչյանը նաև հարցրեց, թե […]

Դուբայից եկած «Ֆրեյզբի»-ի մարզիչը բացում է փակագծերը/տեսանյութ/

«Ֆրեյզբի»-ի Հայստանի հավաքականը պատրաստվում է մասնակցելու Եվրոպայի և կովկասյան երկրների կայանալիք առաջնությանը: Այս առիթով  Հայաստանում են ԱՄԷ / Դուբայ/ «Ֆրեյզբի»-ի հավաքականի մարզիչն ու մարզիկները: «Մի քանի թիմերի, որոնք պետք է մասնակցեն առաջիկա առաջնությանը հրավիրել ենք Հայաստան ու առաջինը եկան Դուբայի մարզիկները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ֆրեյզբի»-ի Հայաստանի հավաքականի նախագահ Սերյոժա Հայրապետյանը: ԱՄԷ […]

27-ամյա աղջկան հայտնաբերել են կախված

Թալինի տարածաշրջանի Ներքին Բազմաբերդ գյուղի  ամբուլատորիայից  ահազանգ է ստացվել, որ Ագարակավան գյուղում Ա.Վ.-ն կախվել է: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որը հայտնաբերել է Ա.Վ.-ին կախված վիճակում։ Ոստիկանությունից հայտնում են` փետրվարի 3-ին՝ ժամը 20:40-ի, սահմաններում 1990 թվականին ծնված Ա.Վ.-ն ինքնասպանություն է գործել տանը հարակից անասնագոմում առաստաղի փայտերից հակի թելով կախվելու միջոցով: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, […]

Լարվածություն չկա

«Ժառանգություն» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանին առաջարկել է լինել ցուցակի առաջին հնգյակի կին թեկնածուն. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Ընտրություններին դաշինքով կմասնակցենք, թե առանց դաշինիքի, կցանկանայինք, որ ցուցակում Զարուհի Փոստանջյանը լինի առաջին կին թեկնածուն, մենք ուրախ կլինենք, որ այն առաջարկը, որ կա, Զարուհին ընդունի»,-ասաց նա: Ինչ վերաբերում է իր ու Զարուհի […]

Ես սովորել եմ քիչ խոսել, որպեսզի ուղղորդած չլինեմ. Ր. Հովհաննիսյան

Արդեն հայտնել ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը վարչության փակ նիստ է հրավիրել: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նախքան նիստը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի բացառվում, որ վերջնական որոշում այդպես էլ չկայացվի: «Որովհետև այլընտրանքները շատ են թե՛ առանձին ցուցակով գնալու, թե՛ դաշինքներով գնալու, դա իմ որոշումը չէ: Չի բացառվում, որ այս քննարկումների ավարտին խորհուրդը պատվիրակի վարչությանը վերջնական ցուցակային […]

Քաղցկեղով հիվանդացության և մահացության դեպքերը Հայաստանում զբաղեցնում են «պատվավոր» տեղ .Ծաղիկ Վարդանյան/տեսանյութ/

«Քաղկեղով  հիվանդացության և մահացության դեպքերը Հայաստանում զբաղեցնում են «պատվավոր» տեղ , ոչ վարակիչ հիվանդությունների մասով՝ երկրորդ տեղում է: Մահացությունները կազմում են 21,9 տոկոս»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: Բանախոսը նկատեց, որ վերջին շրջանում իրավիճակը կայունանում է և դա պայմանավորվում է կանխարգելիչ և […]

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարը կզեղչվի

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակից զորացրվածուսանողները, ովքեր  2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին,ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: Վարձավճարի զեղչման համար հիմք էհանդիսացել զինգրքույկում  մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալգրառումը: 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնականհաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը: Որպես կանոն՝բուհերը ուսման […]

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության վերաբերյալ դժվար է երաշխիքներ տալը /տեսանյութ/

Կառավարության նիստից հետո ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց, թե բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության վերաբերյալ դժվարանում է երաշխիքներ տալ:  «Այս պահին աշխատանքներ եմ տանում մի քանի հեղինակավոր կազմակերպությունների հետ: Դրանց արդյունքների մասին չեմ կարող երաշխավորել, բայց հուսով եմ, որ դրանք որոշակի ազդեցություն կունենան»,- ընդգծեց նա: Թաթոյանի խոսքով` Լապշինի դեպքը մտահոգիչ է նրանով, որ Արցախ այցելած մյուս լրագրողներն […]

Նոր նշանակումներ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության գնդապետ Ռոբերտ Նավասարդյանը։ Արմավիր ոստիկանության բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Սարգսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված