18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ինչ նշանակություն կունենա շփման գծում տիեզերական խորազննման մեխանիզմը

«Չնայած բազմաթիվ հանդիպումների այսօր չկա որևէ համաձայնություն Ադրբեջանի կողմից այդ շփման գծի վրա վստահության մեխանիզմների ներդրման հարցում, որոնք թույլ կտային ֆիքսել, թե ով է առաջինը խախտել զինադադարը: Սա մի մեխանիզմ է, որը ոչ թե կկանխարգելի հրադադարի խախտումները, այլ կֆիքսի զինադադարը»-այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը` խոսելով շփման գծում […]

Դա կոպեկի գին չի ունենա. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ  Լոռու մարզում տեղի ունեցած  խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները: ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը զեկուցել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, մակրոտնտեսական ցուցանիշների, ներդրումային ծրագրերի, համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի մասին: Ներկայացնելով 2017 թ. առաջին […]

Ծեծի է ենթարկվել պոլիկլինիկայի բժիշկը

Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել նույն պոլիկլինիկայի բժիշկ Խաչատուր Սարգսյանը:  Բժիշկը հարվածներ է ստացել կենսական նշանակության օրգաններին, ձեռքերով նաև պաշտպանել գլուխը, ինչի հետևանքով ձեռքերը նույնպես այտուցվել են: Ոստիկանության լրատվական բաժնից տեղակացնում են, որ նշված հասցեում միջադեպ գրանցվել է,  հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: 

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր է կանխել

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից այս տարվա հունվար-մայիս ամիսներին հայտնաբերվել  է մաքսային կանոնների խախտման 80 դեպք, որից 19-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ: Բացահայտված դեպքերից 34-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով: Կանխվել են նաև օրինախախտ ճանապարհով տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, կոսմետիկ միջոցների, տարբեր մոդելի բջջային հեռախոսների, շինանյութի, […]

Ես ծառայել եմ. Սերգո Կարապետյանի որդին հերքում է (ֆոտո)

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին՝ Վաչագան Կարապետյանը լրատվամիջոցներին է ներկայացրել իր զինգրքույկը, որով պարզ է դառնում, որ ինքը անցել է պատադիր զինվորական ծառայություն: «1996-98թթ. ծառայել եմ սահմանապահ զորքերում: Այդ մասին է վկայում իմ զինգրքույկը»,-ասել է նա: Հիշեցնենք, որ երեկ Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՊՆ-ն տրամադրել էր այն պաշտոնյաների որդիների անուններն, ովքեր չեն ծառայել ՀՀ […]

Ուշադրություն․ ճառագայթման ինդեքսը բարձր է

  Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 30-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն  ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 […]

Գևորգ Սաֆարյանի համար վճռվեց

Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի 29-ին, մերժել է «Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի եւ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի բերած բողոքները: «Հայաստանի համար սա օրինաչափ է»,-արձագանքել է Գևորգ սաֆարյանը: Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանն ու իր փաստաբանը պահանջում են, որպեսզի քրեական գործ հարուցվի ոստիկան Գեղամ Խաչատրյանի դեմ, ում ցուցմունքի հիման վրա է ազատազրկման դատապարտվել […]

Անթույլատրելի է. ՄԻՊ-ը «Սասնա ծռեր»-ից /տեսանյութ/

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում քննարկման ընթացակարգ է իրականացվում՝ փաստաբանների խուզարկության առումով։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այդ առումով պարզաբանումներ պահանջվել են դատական դեպարտամենտից՝ կապված զննություն, խուզարկություն հասկացությունների հետ: Մեկ բան հստակ է՝ անձնական խուզարկության ենթարկել փաստաբանին, անմիջականորեն պարտականությունները կատարելիս, անթույլատրելի է», – նշեց […]

Արևայրուքը քաղցկեղածին հատկություն ունի. մանրամասնում է մասնագետը

«Ամռանը աղիքային ինֆեկցիաները կանխելու համար անհրաժեշտ է հիգիենա պահպանել եւ ապահովել սնունդի անվտանգությունը»,-այսօր՝ հունիսի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը: Բանախոսը ընդգծեց, որ ամառվա սեզոնին հատուկ է աղիքային հիվանդությունների ակտիվացումը: Նունե Բակունցը նկատեց, որ ամռանը օրգանիզմը ջրազրկվում է, ինչը […]

Բանակը վերջին տարիներին նման ավտոպարկ չի ունեցել

«Օրերս վթարված Պաշտպանության հաշվեկշռում գտնվող մեքենան եղել է շահագործման ժամկետի մեջ: Մեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ այդ մեքենայի համար թույլատրելի քանակը 20-ն է։ Ավել մարդ չի եղել։ Մեքենան շահագործման ժամկետի մեջ էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Մենք մեծագույն ծրագիր ենք կատարել բանակի ավտոպարկի զգալի թարմացման, այն քանակի մեքենաներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի