18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել։ Վերջինս Hraprak.am-ին հաստատել է այդ տեղեկությունները՝ ասելով, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրվելիք իր ասուլիսի ընթացքում։ Հիշեցնենք նաեւ, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի […]

Դավաճանի հրամանով կանոնավոր բանակն օգտագործվելու է ներքաղաքական ճղճիմ նպատակների համար. Նարեկ Սամսոնյան

Ըստ տեղեկությունների այսօր ի աջակցություն Դավաճանի կազմակերպվող «հանրահավաքին» մասնակցելու համար ՀՀ տարբեր զորամասերից հրապարակ են բերվելու կանոնավոր բանակի ժամկետային զինծառայողներ: Մասնավորապես խոսակցություններ են գնում, որ Լուսակերտի գնդից 6-8 ավտոբուսով զինվորներ են տեղափոխվել երևան այդ պատճառով: Սա հերթական դավաճանական հանցագործությունն է, որի համար պատասխանատվության են ենթարկվելու բոլորը` հոգեխանգարված Դավաճանից մինչև քավության նոխազի ճանապարհը բռնած տոնոյան դավիթ […]

Պաշտպանության նախարարության պատասխանը Անդրանիկ Քոչարյանին – 2

Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարության Արցախի պատերազմի ընթացքում Հայաստսնի կողմից ձեռք բերված ՍՈւ 30-ՍՄ ինքնաթիռների կիրառության հետ։ Հայտարարությունում ասվում է․ «Նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիտարկումներ է հնչեցրել` կապված Հայաստսնի […]

Փողի թալանը հետ կբերես, իսկ կյանքերի թալանը հետ չես բերի։ Ուշքն ու միտքը փողն ա, դրա համար էլ աչքերը մենակ փողի թալանից ա մրմռում

Թե բա թալանչիներ, տեսնենք՝ ով է թալանչի 2013թ Սերժ Սարգսյանը նախընտրեց միանալ Մաքսային միությանը Եվրոասոցացման պայմանագրերի փոխարեն։ Հակառուս եվրոբիբարները մրմռացին, թե այս ինչ ղազագիր ստորագրեց։ Դրանից 5 տարի առաջ արդեն եղել էր Վրաստանի ՆԱՏՕ-ապաշտ հակառուսական դարձը։ Արդյունքում Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի կրկնված պատերազմում գրեթե 1000 հոգի մահացավ, մոտ 200 վիրավոր, երկու հարյուր հազարից ավելի փախստական։ […]

Կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից. այս վարչապետի հետ ցանկացած նոր օր տանում է մեզ տնտեսական կոլապսի և պետական կառավարման համակարգում քաոսի. Արմեն Գևորգյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Քայլեր՝ քաոսից խուսափելու համար» հոդվածը, որում հոդվածագիրն անդրադարձ է կատարում երկրում տիրող ներքաղաքական վիճակին: «Մեր հանրությանը պատրաստվում էի ներկայացնել ավելի մանրամասն, հեռանկարային քայլերի ճանապարհային քարտեզ, սակայն գիշերվա իրադարձությունները ստիպեցին մի փոքր հետաձգել այն և ներկայացնել հետևյալ համառոտ կետերը․ 1. Երկրում քաղաքական դեֆոլտ է․ ընտրողների և […]

Փաշինյանը ցանկանում է հանդիպել ԱԺ ուժերի հետ. ԲՀԿ-ն առաջարկում է հանդիպումը բացառապես Փաշինյանի անցնցում հրաժարականի օրակարգով

Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնվազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին, տեղեկացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:   « «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով օր […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 549 դեպք, մահերի թիվն ավելացել է 29-ով

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 117 886 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 549-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 75 865 (+881) մարդ, այս պահին բուժվում է 39779-ը (-361): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2242 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1788 (+25), իսկ այլ պատճառներով՝ 454 (+4): Մեկ օրում մահացել է 29 մարդ:

«Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան, տեսա՞ք ինչ եղավ։ Կամ տեսնում ե՞ք, թե ինչ է սա անում մեր բանակի, մեր սպայական ուսադիրների, պատվի և արժանապատվության հետ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան, տեսա՞ք ինչ եղավ։ Կամ տեսնում ե՞ք, թե ինչ է սա անում մեր բանակի, մեր սպայական ուսադիրների, պատվի և արժանապատվության հետ։ Տղերք, ես ձեզ զգուշացրել էի, թե ինչ է լինելու, երբ թույլ տաք սրա նմաններին զինված ուժերը, ձեզ՝ ներքաշել ներքաղաքական շոուների, իսկ այս պարագայում՝ անոնսվող քաղաքացիական բախումներում։ […]

Արթուր Վանեցյանը ձերբակալվել է

Քաղաքական, հակաազգային հետապնդումները թևակոխում են նոր, ավելի այլանդակ փուլ։ Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի