19 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Փողի թալանը հետ կբերես, իսկ կյանքերի թալանը հետ չես բերի։ Ուշքն ու միտքը փողն ա, դրա համար էլ աչքերը մենակ փողի թալանից ա մրմռում

d77d4a1ab8931c691f60930f150a55ec

Թե բա թալանչիներ, տեսնենք՝ ով է թալանչի

2013թ Սերժ Սարգսյանը նախընտրեց միանալ Մաքսային միությանը Եվրոասոցացման պայմանագրերի փոխարեն։ Հակառուս եվրոբիբարները մրմռացին, թե այս ինչ ղազագիր ստորագրեց։

Դրանից 5 տարի առաջ արդեն եղել էր Վրաստանի ՆԱՏՕ-ապաշտ հակառուսական դարձը։ Արդյունքում Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի կրկնված պատերազմում գրեթե 1000 հոգի մահացավ, մոտ 200 վիրավոր, երկու հարյուր հազարից ավելի փախստական։

Հայաստանի Մաքսային միությանը միանալուց երկու ամիս անց Ուկրաինայում սկսվեց ՆԱՏՕ-ապաշտ հակառուսական եվրոմայդանը, ինչ է թե Նախագահը հետաձգեց Եվրոասոցացման պայմանագրերը ստորագրելը։ Արդյունքում ցույցերին մահացան մոտ 800 մարդ, վիրավորվեց մոտ 2000։ Ուկրաինան կորցրեց Ղրիմը, ապա Դոնբասը։ Պատերազմում մահացել է 10 հազարից ավելի մարդ, վիրավոր՝ 20 հազարից ավելի։ 900 հազարից ավելի փախստական։

Էս խեղկատակների օրոք, էս պատմական օրինակներն ունենալով, Հայաստանը նույնպես գնաց հակառուսական, հակաիրանյան, հակաչինական ու պրոեվրոամերիկյան ճանապարհով, ու հիմա կորցրել է Արցախը, 150 հազար փախստական, 1500 մահացած, հազարավոր վիրավորներ։ Սա ա թալանը, կյանքերի, ունեցվածքի, սեփականության, տների ու հայրենիքի թալան։

Ո՞վ է թալանչի։ Այն ուժը, որը Հայաստանին 2013թ․ հետ պահեց կոտորածից՝ չմտնելով ՆԱՏՕ-ական օրակարգ, թե՞ նա, որը շատ լավ իմանալով աշխարհաքաղաքական իրավիճակը հայ ժողովրդի կյանքերն ու տները թալանեց։

Ու որ նայես թալանչի ասող հկ-ականներին, ոչ ոքի գրանտն էլ չի թալանվել, ազատ գործել են, ազատորեն հետազոտություններ են արել, որ Արևմուտքում գնահատվի հայ ժողովրդին թալանելու ճիշտ պահը, ընտրվի ճիշտ գործիչը։ Սաղ կյանք մարդու իրավունք են աղաղակել, իսկ աղետով իրավունքներից զրկողին ատամներով պահում են, ուրեմն մասնակից են դիտավորյալ թալանին։

Փողի թալանը հետ կբերես, իսկ կյանքերի թալանը հետ չես բերի։ Ուշքն ու միտքը փողն ա, դրա համար էլ աչքերը մենակ փողի թալանից ա մրմռում։

Հովհաննես Իշխանյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ