18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Մտածե՞լ եք՝ ընտրողներն ու նույն ներկա պատգամավորները կմիանայի՞ն արդյոք այդ քաղաքական թիմին, եթե ժամանակին հայտնի մեկն ազնիվ լիներ ու ասեր հեղափոխության իրական նպատակը․ Արսեն Ջուլֆալակյանը՝ «Իմ քայլին»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ աջակցությունը հայտնելով խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, որոնք այժմ արդեն նախկին գործընկերների քննադատությունների թիրախում են հայտնվել։ «Նույն ոճը, արդեն որերորդ անգամ… Կապիտուլյացիայից հետո համոզված եմ եղել, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան հայրենասեր, պետականամետ, երկրի կառուցման գործին նվիրված, օբյեկտիվ անհատներ, ովքեր պայքարելու են […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 379 նոր դեպք, մահվան՝ 18

Հայաստանում հունվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 379 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161 794-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2922 է: Այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 700 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3623-ի: Մեկ […]

Խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած՝ հայաստանցիների Արցախում ծառայել-չծառայելու թեզը»

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հասկանում եմ այն ծնողներին, ում որդիները զորակոչվում են բանակ և ովքեր մեծ թվով հարցեր ունեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սակայն խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած՝ հայաստանցիների Արցախում ծառայել-չծառայելու թեզը։ Ես հասկանում եմ, որ սա շատ դեպքերում խրախուսվում է իշխանության կողմից, որովետև նրանք Ադրբեջանի հետ այդ թեմայով քննարկումներ-պայմանավորվածություններ […]

Ի՞նչ կապ կարող է լինել Երկրի երկրաբանական շերտերի ու Ստյոպիկ Սաֆարյանի միջև․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․ «Ի՞նչ կապ կարող է լինել Երկրի երկրաբանական շերտերի ու Ստյոպիկ Սաֆարյանի միջև։ Ոչ, սխալվում եք` նա այդ շերտերում հայտնաբերված արխեոպտերիքս չէ։ Պարզապես Ստյոպան մասնագիտությամբ երկրաբան է, 1995թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը, իսկ 1999թ.` նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ Ընդ որում շատ կարգին մասնագիտություն է, իսկ երկրաբանները հիմնականում շատ հետաքրքիր մարդիկ։ Ստյոպան […]

Թող որ Քրիստոսի հայտնության այսօրվա խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Համայն հայության հավատացյալ զավակները հունվարի 6-ին նշում են Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Թող որ Քրիստոսի հայտնության այսօրվա խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո: Թող աստվածային լույսով լցվեն ամենքի հոգիները, և թող մեր սրբազան տաճարների զանգերի ղողանջներն ի լուր աշխարհի ավետեն՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309, մահվան՝ 12 նոր դեպք

Հայաստանում հունվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 853-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 2890 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 324, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 324 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 544-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2878 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունվարի 5-ի […]

«Սյունիքից հետո Գեղարքունիքն է հերթի մեջ, հետո՝ Տավուշը. այն, ինչ պատահում է մեր երկրի և ազգի հետ ու դեռ կլինի, արդար է». Արա Ղազարյան

ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ նշելով՝ Հայաստանում եւ Սփյուռքում այլեւս գործ ունենք «էշի ականջում քնած հանրության հետ, որը նայում, սակայն չի տեսնում, թե ինչպես ենք Հայրենիք կորցնում»։ «Սյունիքից հետո Գեղարքունիքն ա հերթի մեջ, հետո՝ Տավուշը… Էն, ինչ պատահում ա մեր երկրի եւ ազգի հետ ու դեռ կլինի, […]

Էրդողանի Թուրքիան մտադիր է վերանայել Թուրքիայի հանրապետության սահմանները. Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրդողանի Թուրքիան մտադիր է վերանայել Թուրքիայի հանրապետության սահմանները։ Հետաքրքիր մտադրություն ունի Էրդողանի վարչակազմը, որն այլևս չեն թաքցնում։ ՌԴ-ի օրինակով մտադիր են ստեղծել դաշնային պետություն, որի կազմի մեջ կներառվի Կիպրոսի թուրքաբնակ հատվածը, Սիրիայի հյուսիսային հատվածից մի մասը, Իրաքի հյուսիսից ՝ Իրաքյան Քրդստանից , մի հատվածը, Նախիջևանը, նաև […]

Աշոտ Սիմոնյանին քաղաքական պատվերի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց. փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Աշոտ Սիմոյնանին քաղաքական պատվերի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր. օր. ֊ի 258 ֊րդ հոդվածի 3 ֊րդ մասին 1 ֊ին կետով։ Ի դեպ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, առերևույթ խուլիգան Սիսակ Գաբրիելյանն այս գործով դեռ չունի ո՛չ կասկածյալի, ո՛չ մեղադրյալի դատավարական կարգավիճակ։ Չեմ հասկանում՝ ՀՔԾ հապավումն ինչպես ընթերցել՝ Հատուկ Քննչական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի