20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ. Էդուարդ Աղաջանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ գործողությունները: «Նոյեմբերի-14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք, բանակցությունների արդյունքում զինտեխնիկան ու զորքերի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ», – հայտարարեց Աղաջանյանը: Նա նշեց, […]

Կրակոցներ հանուն խաղաղության. մեծ պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև տրոհվել է փոքր հակամարտություների. Коммерсантъ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հայտնվելուն պես մեծ պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև տրոհվել է փոքր հակամարտություների: Կրակում են և՛խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ անդրադառնալով նոյեմբերի 14-15-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած միջադեպերին: Հոդվածագիրն ընդգծում է, որ միկրոպատերազմները չեն դադարի, քանի դեռ իրական խաղաղության պայմանագիր չի հայտնվել, իսկ […]

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը:    Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: Հանդիպման […]

Հայաստանը մի երկիր է, որտեղ բանակում միջադեպի պատճառով դատվածը նշանակվում է Պաշտպանության նախարար. Պողոսյան

Հայաստանը մի երկիր է, որտեղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայելու ժամանակ զինվորական հանցագործության համար դատապարտված, ռուսական ու հայկական բերդերում պատիժ կրած, դատվածությունը մարված անձը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։  

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 378, մահվան՝ 41 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 378 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 329 341-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 439 քաղաքացի, մահացածների թիվը 7055 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Նոյեմբերի 15-ի […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1251, մահվան՝ 42 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 328 081-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 39 քաղաքացի, մահացածների թիվը 6976 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք։ Նոյեմբերի 13-ի դրությամբ մահվան այս […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1309, մահվան՝ 78 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 326 830-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 70 քաղաքացի, մահացածների թիվը 6937 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք։ Նոյեմբերի 12-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի