Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լուրջ պայքար է գնում ադրբեջանական ժառանգության համար/տեսանյութ/
Այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Պուտինը իր գործընկերոջը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Թուրքիայի նախագահի հետ զրույցում Պուտինը նշել է, որ մոսկովյան հանդիպման գլխավոր արդյունքը Ադրբեջանի և Հայաստանի […]
Համարյա երկու ամիս առաջ` 2020 թ. նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց դեկլարատիվ բնույթի 15 ընդհանրական, որևէ կոնկրետությունից զուրկ ու տրիվիալ ճշմարտություններից բաղկացած իր` «ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը»: Երկու ամիսը բավականին երկար ժամանակ է այդ քարտեզի միջանկյալ գնահատման համար` ի՞նչ է արվել, ի՞նչ չի արվել: 100 փաստի սիրահար վարչապետը, սակայն, չի շտապում որևէ հաշվետվություն ներկայացնել իր […]
Թուրքիան ծրագրում է միանալ «նախիջևանյան միջանցքի» շուրջ բանակցություններին։ Այս մասին հաղորդում է wargonzo տելեգրամ-ալիքը՝ հղում կատարելով Ստամբուլում գտնվող իր աղբյուրներին։ «Եթե հավատանք մեր ստամբուլյան աղբյուրներին (հիշեցնեմ, նրանք առաջինն էին, որ բացահայտեցին սիրիացի զինյալներին Արցախ տեղափոխելու մասին տեղեկությունը դեռևս պատերազմը սկսվելուց երկու շաբաթ առաջ), ներկայումս ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների մակարդակով խորհրդատվությունների նախապատրաստումը […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջանցքի ձևավորմանը, տրվել են առաջնային ցուցումները: Առաջիկա օրերին մենք կսկսենք երկաթգիծ կառուցել Հորադիզից դեպի Զանգիլան՝ մինչև Հայաստանի հետ սահման: Տեխնիկատնտեսական հիմքն արդեն նախապատրաստվում է։ Կարճ […]
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպման և քննարկումների թեմաների մասին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք շատ ոլորտներում, նույնիսկ եթե մեր հայացքներն ինչ-որ հարցերի շուրջ տարբեր են։ Մենք տարբեր հայացքներ ունենք Սիրիայում, բայց մեր համագործակցությունը, որը սկսվել է Աստանայի գործընթացի շնորհիվ, շարունակվում է։ […]
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում: Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի՝ Ստամբուլի աղբյուրները: Ըստ տելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ Անկարան արդեն սկսել է ռազմական և ռազմավարական օբյեկտի շինարարությունը ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման անվան տակ: «Էրդողանն այնքան էլ գոհ չէր ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից. հատկապես նրան չի գոհացնում այն դերն ու լիազորությունները, որոնք ստացել են ռուս խաղաղապահները ՝ […]
Կային կասկածներ թե ինչքանո՞վ է հնարավոր պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք այլեւս անելիք չունեին, բայց շատ կարեւոր էր այդ ձեւաչափը պահպանելը: Շատ կարեւոր էր այն հայտարարությունը արտգործնախարարների մակարդակով, որ այդ ձեւաչափը պահպանվելու է: Կարեւոր էր նաեւ պահպանել ԵԱՀԿ առաքելությունը դեսպան Կասպրշիկի ղեկավարությամբ ու այդ հայտարարությամբ կար ամբողջական աջակցություն: Իսկ ինչ […]






























