22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ալիև. Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջանցքի ձևավորմանը, տրվել են առաջնային ցուցումները: Առաջիկա օրերին մենք կսկսենք երկաթգիծ կառուցել Հորադիզից դեպի Զանգիլան՝ մինչև Հայաստանի հետ սահման: Տեխնիկատնտեսական հիմքն արդեն նախապատրաստվում է։ Կարճ ժամանակում Հորադիզից Զանգիլան ճանապարհ է կառուցվել, ես ինքս մեքենայով անցել եմ այդ ճանապարհով, շատ հարմար է, կարող ես մեծ արագությամբ վարել», – ասել է Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

 

Նրա խոսքով՝ «երկաթգծի կառուցումը կտևի առավելագույնը երկու տարի»: 

«Բայց մեր գաղափարն այս պայմաններին չսպասելն է, փոխադրումը կարող է իրականացվել Հորադիզ երկաթուղային ճանապարհով, այնուհետև՝ մեծ տարողությամբ մեքենաների օգնությամբ: Սա օրակարգի շատ կարևոր հարց է: Կարծում եմ և վստահ եմ, որ մենք կարող ենք Ադրբեջանի, Հայաստանի և Նախիջևանի տարածքով առաջնային բեռներ ուղարկել Թուրքիա և դրանք ստանալ հակառակ ուղղությամբ: Այսպիսով, կիրականացվի Նախիջևանի միջանցքի բացումը, որը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կարևոր մասն է», – ասել է Ալիևը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ