17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

«Ադրբեջանը սկսել է դեպի Նախիջևան ճանապարհի շինարարությունը. այնուհետև կկառուցվի երկաթգիծ». թուրք նախարար

Մեկնարկել են Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադըլ Քարաիսմայիլօղլուն: Թուրք պաշտոնյան այս մասին ասել է Yeni Safak թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ թուրքական կողմն այդ հարցը քննարկել է Ադրբեջանի փոխվարչապետի հետ: Զրույցի ընթացքում շեշտվել է հնարավորինս շուտ շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: «Շինարարությունն արդեն սկսվել է»,-ընդգծել […]

Ալիևն արդեն խոսում է Երևան հասնելու մասին

Ես ասել եմ, որ մենք այնտեղ կվերադառնանք, սակայն չեմ ասել, որ դա կանենք տանկերով. Ես ասել եմ, որ մենք այնտեղ կվերադառնանք, սակայն չեմ ասել, որ դա կանենք տանկերով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ խոսելով Երևանի մասին, հայտնում է Sputnik Азербайджан-ը: «Մենք կվերադառնանք, ինչու ոչ։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե մենք […]

Հաջորդ քայլով նպատակ է դրված նվաճել Հայաստանի Հանրապետությունը՝ սկսելով Սյունիքից

Մի քանի օր առաջ Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմանի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքում, որը 2019 թվականից գրավված է Թուրքիայի Զինված ուժերի կողմից, տեղի ունեցավ զինվորական հետաքրքրիր միջոցառում։ Կից լուսանկարում այդ միջոցառումից մի դրվագ է. Սիրիայի ազգային բանակի (SNA՝ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող սիրիացի վարձկանների բանակ, որը պայքարում է Ասադի դեմ և նպաստում Սիրիայի թուրքացմանը) ռազմական դասընթացների […]

«Հրադադարը ԼՂ-ում լավ հնարավորություն է. եթե Հայաստանը դրական արձագանքի, Հրվ. Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկեր շեյխ Ահմեդ Նասիր Մոհամեդ աս Սաբահի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից: «Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ` մենք հնարավորություն ունենք իրականացնել կարևոր նախագծեր և կարգավորել հարաբերությունները: Եթե Հայաստանը […]

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունները կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան եւս մեկ համատեղ զորավարժություն կանցկացնեն, հաղորդում է Sputnik Азербайджан-ը: Ապրիլի 8-9-ը անցկացվելիք զորավարժությունների հիմնական նպատակը ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը և փոխգործակցության բարելավումն է:  

Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը. Փաշինյան

Տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման և տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նախ հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռևս 1993 թվականին: Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն այն մերժվել […]

Էրդողանը կայցելի Շուշի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Շուշի,  հաղորդում Է Sputnik Азербайджан-ը: Տեղեկության համաձայն՝  այցը տեղի կունենա Ռամազանից հետո՝  մայիսի 13-ին: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն Շուշիում թուրքական դպրոցի հիմնարկեքին։

Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը հիմա է, Բայդենը կարող է ուղղել պատմական սխալը. Jerusalem Post

ՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը քայլ է՝ պատմական սխալն ուղղելու ճանապարհին: Այս մասին գրում է Jerusalem Post-ի հոդվածագիր Էմիլի Շրադերը: Հեղինակն իր հոդվածում անդրադարձել է ԱՄՆ Սպիտակ տան՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված դրական ազդակներին՝ ընդգծելով, որ Իսրայելը մինչև օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին քրիստոնյա հայերի դեմ իրականացրած […]

«Թուրքական հակակորոնավիրուսային պատվաստանյութը հասանելի կլինի ողջ մարդկությանը». Էրդողան

Փորձարկումների բոլոր փուլերի ավարտվելուն պես, Թուրքիան հասանելի կդարձնի կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութը: Հասանելիության պայմանները հնարավորինս օպտիմալ կլինեն ամբողջ մարդկության համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դիմելով ՄԱԿ-ի` «COVID-19-ը և հետագա վերականգնման ֆինանսավորումը» թեմայով առցանց նիստի մասնակիցներին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:   Էրդողանը մտահոգություն է հայտնել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի անհավասար բաշխման […]

Թուրքիայում 1-ին թռիչքն է կատարել «Աքընջը» հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը

Թուրքիայում առաջին թռիչքն է իրականացրել «Baykar Makina» ընկերության նախագծած «Աքընջը» (Akıncı) ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը: Այս մասին հայտնել է վերոնշյալ ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը: Վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է։ Ըստ Բայրաքթարի՝ «Աքընջը» ԱԹՍ-ի 3-րդ նախատիպի օդային փորձարկումը հաջողությամբ է անցել: Իսկ ընդհանրապես «Աքընջը»-ի փորձարկումները սկլսվել են 2019-ի դեկտեմբերից:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի