17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Էրդողանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 24-ին մասնակցելու է ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է trthaber-ը: Էրդողանը գագաթնաժողովին մասնակցելու պատճառով հետաձգել է իր այցը Գվինեա- Բիսաու: Էրդողանը գագաթնաժողովին մասնակցելու է առցանց եղանակով:

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն։ «Առաջին հանդիպումը, ինչպես գիտեք, Մոսկվայում էր, երկրորդը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիր։ Ոչինչ, գլխավորն այն է, որ […]

«Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել»․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է, Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության ձևաչափի ու հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման մասին լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ «TRThaber»-ի փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ Չավուշօղլուն ասել է հետևյալը. «Գիտնականներից և այլ հյուրերից բացի հրավերներ ենք ուղարկել հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին և արտգործնախարարին Փաշինյանին հրավեր չենք […]

Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: «Նպատակը լիարժեք կարգավորումն է։ Հայերը նույնպես շատ գոհ են դրանից, լիարժեք կարգավորման տանող գործընթացում, բացի օդային թռիչքների մեկնարկից և հատուկ ներկայացուցիչների նշանակումից, կուսումնասիրվեն, թե էլ […]

Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ դեպի Հայաստան թռիչքները կսկսվեն փետրվարի 2-ին

Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցություններին զուգահեռ որոշվել է վերսկսել փոխադարձ թռիչքներ։ Դեպի Հայաստան թռիչքները կսկսվեն փետրվարի 2-ին, իսկ դեպի Էրբիլ՝ (Իրաքյան Քուրդիստան) հունվարի 24-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Վերոհիշյալ նախարարության տարածած հայտարարության տեքստում մասնավորապես նշված է. «Anadolujet-ի Գազիանթեփ-Էրբիլ չվերթերը կսկսվեն հունվարի 24-ից, փոխադարձ թռիչքներ կիրականացվեն […]

Էրդողանը կառավարության նիստում կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա կառավարության նիստ, որի ժանաբակ կքննարկվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Անկարայի և Երևանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։ Այս մասին հայտնում է Huriyyet պարբերականը։  

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը սպասվում է հունվարին․ Չավուշօղլու

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը սպասվում է հունվարին։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Օրը դեռ պարզ չէ, բայց սպասվում է, որ հանդիպումը կկայանա հունվարին», – ասել է Չավուշօղլուն։  

Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում. Չավուշօղլու

Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմ ենք Հայաստանի հետ առանց միջնորդների ուղիղ շփումներին: Հուսով եմ, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կկազմեն երկխոսության ճանապարհային քարտեզ, որն օգտակար […]

«3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը կարող է անցկացվել Թուրքիայում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտածում են անցկացնել Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Պակիստանում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության նիստից հետո Չավուշօղլուն լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումից, ինչպես նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:  Թուրք նախարարը նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի քննարկել […]

Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայացրել է գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները և պատասխանել լրագրողների հարցերին: Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին՝ Էրդողանը նշել է, որ քննարկել են մի քանի հարց, այդ թվում և Հարավային Կովկասի հարցը: Նա Մակրոնին հայտնել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի