17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Էրդողանը ընտրվեց Թուրքիայի նախագահ

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդր փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքական OdaTV–ի փոխանցմամբ՝ երկրորդ փուլի ընտրությունների ավարտին քվեարկությունից հետո բացված քվեատուփերի 99 տոկոսի արդյունքներով Էրդողանը հավաքել է 52 տոկոս, ընդդիմադիր Քըլըչդարօղլուն՝ 47 տոկոս։ Նշենք, որ սա ընտրությունների երկրորդ փուլն էր, քանի որ առաջին փուլում՝ մայիսի 14–ին ոչ մի թեկնածու չէր […]

Ակնկալում ենք, որ Երևանը կուղղի այս «սխալը». Չավուշօղլուն՝ «Նեմեսիս»-ի հուշարձանի բացման մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացմանը՝ դա որակելով «անընդունելի քայլ»։ Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, նա այս մասին ասել է մի խումբ ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում: «Սա անընդունելի քայլ է։ Մենք մի շարք պատասխան միջոցներ ենք ձեռնարկել՝ Հայաստանի համար փակելով օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքների համար։ Այսօր […]

Էրդողանը ձայների անհրաժեշտ 50 տոկոսը չի հավաքել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35 տոկոսը, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն` 45 տոկոս, ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը՝ 5,22 տոկոս: Մուհարեմ Ինջեն, ով հանել էր իր թեկնածությունը, ստացել է ձայների 0,43%-ը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50% գումարած մեկ ձայն։ Մայիսի 28-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ։ […]

Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե մենք ԱԹՍ-ներ չարտադրեինք». Չավուշօղլու

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Աֆյոնքարահիսարի ընտրական համակարգման կենտրոնի բացման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով հարվածային ԱԹՍ-ների արտադրության մասին, անդրադարձել է նաև ղարաբաղյան 44-օրյա պատերազմին : «Թուրքիան այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ազգային և տեղական արտադրությունը բարձրացրել է 80 տոկոսի: Եթե մենք այդ ցուցանիշին չհասնեինք, չարտադրեինք հարվածային ԱԹՍ-ներ, չարտադրեինք ամեն տեսակ ցամաքային, հակաօդային պաշտպանության […]

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18 342-ի

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 18342-ի, ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Վերջին տվյալներով մեր քաղաքացիներից զոհվել է 18 342, վիրավորվել՝ 74 242 մարդ, աղետի շրջաններից տարհանվել է 75 780 մարդ»,- հայտնել են նախարարությունից։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ […]

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12391-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12391-ի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հատնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD): Ըստ աղբյուրի՝ տուժածների թիվը հասել է 62 914-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 52 979 վիրավորի մասին։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է […]

Թուրքիայում կնոջ ձայնը հեռուստաեթերից անջատել են քրդերեն խոսելու համար

Թուրքական «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Էսրա Էրոլի մոտ» հաղորդմանը հյուրընկալված քուրդ կինը, ով տարիներ շարունակ չէր տեսել իր աղջկան, հաղորդման ժամանակ նրան տեսնելիս հուզմունքից սկսվել է արտասվել ու քրդերեն խոսել։ Սակայն նույն պահին հեռուստատեսության աշխատակիցներն իսկույն անջատել են կնոջ ձայնը հեռուստաեթերից։ 21-ամյա Գյուլայ Թոման տարիներ շարունակ համարվում էր անհետ կորած, սակայն վերոհիշյալ հաղորդման շրջանակներում հանդիպել է […]

Հունաստանից պատասխանել են Աթենքին հրթիռով հարվածելու Էրդողանի սպառնալիքին

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Աթենքին թուրքական արտադրության հրթիռով հարվածելու սպառնալիքին: Դենդիասը Թուրքիայի նախագահի պահվածքը համեմատել է Հյուսիսային Կորեայի նախագահի պահվածքի հետ: «Հյուսիսային Կորեայից չտարբերվող մոտեցումները չպետք է տեղ ունենան ՆԱՏՕ-ում: ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից պետության՝ Հունաստանին հրթիռային հարձակմամբ սպառնալն անընդունելի է և պիտի դատապարտվի միջազգայնորեն»,- ասել է Հունաստանի ԱԳ […]

Ինչ սպասել թուրք-իսրայելական մերձեցումից

Իրենց բազմամյա պատմության ընթացքում թուրք-իսրայելական հարաբերությունները գրանցել են բազմաթիվ վերելքներ և վայրէջքներ։ Սկսելով սերտ համագործակցությունից և հասնելով մինչև փոխադարձ անթաքույց թշնամական հռետորաբանություն՝ այնուամենայնիվ կողմերը երբեք չեն սպառել երկխոսության հնարավորությունը, պահպանել են տնտեսական կապերը, համագործակցությունը՝ հատկապես պաշտպանական-հետախուզական ոլորտում։ Եվ ահա հարաբերություններում վերջին խոշոր խզումից գրեթե 12 տարի անց ականատես ենք, թե ինչպես է փորձ արվում վերակենդանացնելու […]

Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ընդունված որոշմանը։ Բանն այն է, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը որոշում է ընդունել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր և այդ օրը սահմանել որպես ոչ աշխատանքային օր։ «Oրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ի իշխանությունների կողմից արձանագրվել են մեր խստագույն արձագանքները։ Բացի այդ էլ ամերիկյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի