17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում նախարարության 2024թ․-ի բյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև քուրդ զինյալների դեմ տարվող գործողություններին։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված մի նոր հնարավորության պատուհան է բացվել։ Հոսով ենք, որ Հայաստանը կգործի այդ գիտակցումով»,- նշել է նախարարը։ Անդրադառնալով քուրդ զինյալների դեմ գործողություններին, […]

Ում ծայրագավառը կդառնանք: Հայաստանը նոր, լայնամասշտաբ պատերազմի վտանգի տակ է

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հրատապությունն ավելի օրակարգային էր դարձել 2015-ին՝ Սիրիա ռուսական զորքերի ներխուժումից հետո: Դրա մասին առաջինը արձանագրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ուղղած իր նամակում: Ռուսաստանն արդեն չէր կարող հանդուրժել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն սիրիական կոնֆլիկտի եւ Ուկրաինայի հետ հակամարտության պայմաններում: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ բռնի փոփոխված եւ հաստատված նոր ստատուս քվոն մեր օգտին […]

«Զանգեզուրի միջանցքը» շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան): Ուրարօղլուն մասնակցել է «Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները․ զարգացման քայլեր Զանգելանից» խորագրով կոնֆերանսի՝ «Տարանցիկ միջանցքների ձևավորումը․ Օգտվել Եվրասիայի ներուժից» պանելային քննարկմանը: Հերթական անգամ թուրք նախարարը նշել է, որ Ադրբեջանի հետ միասին աշխատանքներ են տանում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ: Այս մասին […]

«Զանգեզուրի միջանցքը» շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում

Այսօր Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ուրարօղլուն մասնակցել է «Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները․ զարգացման քայլեր Զանգելանից» խորագրով կոնֆերանսի՝ «Տարանցիկ միջանցքների ձևավորումը․ Օգտվել Եվրասիայի ներուժից» պանելային քննարկմանը: Հերթական անգամ թուրք նախարարը նշել է, որ Ադրբեջանի հետ միասին աշխատանքներ են տանում «Զանգեզուրի […]

Թուրքիան մտադիր է թարմացնել իր սպառազինությունը նոր տիպի կործանիչներով

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում մեկնարկել են 2024-ի բյուջեի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարարության բյուջեի վերաբերյալ քննարկումները, հաղորդում է ermenihaber.am-ը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը քննարկումների ընթացքում խոսել է երկրի ռազմաօդային սպառազինությունը համալրելու մտադրության մասին: Գյուլերը մասնավորապես նշել է, որ Թուրքիան Անգլիայի, Իսպանիայի և Գերմանիայի հետ բանակցում է «Eurofighter Typhoon» կործանիչների գնման շուրջ: «Eurofighter-ի […]

Գերմանիան հայտարարում է Էրդողանի հետ «դժվար» բանակցությունների մասին և հազարավոր քրդերի ցույց է նախապատրաստում

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա կժամանի և այստեղ կմնա, ըստ երևույթին, մինչև նոյեմբերի 18-ը։ Բանակցությունները խոստանում են բարդ լինել. Բեռլինի և Անկարայի հարաբերություններում մթնոլորտը սառցե է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտությունն է և, առաջին հերթին, Իսրայելի և ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Գերմանիայում և շատ այլ արևմտյան երկրներում ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ շարժման գնահատականների տարբերություններն են, հայտնում է […]

Թուրքիայի վտանգավոր խաղը ԱՄՆ-ի հետ

Թուրքիայի խորհրդարանը հետաձգել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի քվեարկությունը։Այս քայլը եւս մեկ հարված է Դաշինքին անդամակցելու երկրի 18 ամսվա սպասումին։ Այս հարցով որոշում կայացնող հանձնաժողովը հայտարարել է լրացուցիչ քննարկումների անհրաժեշտության մասին, սակայն կոնկրետ ժամկետներ չի նշել։ Այս դիմումը վավերացնելու համար այն պետք […]

Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթն ազատ է արձակվել

Թուրքական հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը պայմանականորեն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Սամասթը բանտում անցկացրել է 16 տարի 10 ամիս, նրա պատժաչափը կրճատվել է մեկ տարի առաջ՝ լավ պահվածքի համար։

Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»

Թուրքիայի նախագահը բավականին սուր կերպով քննադատել է Իսրայելին և նրա դաշնակիցներին՝ կոչ անելով իսրայելցի պաշտոնյաներին դատել ռազմական հանցագործությունների համար։Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»՝ Գերմանիա կատարելիք այցից առաջ կրկին դատապարտելով իսրայելական հարձակումը շրջափակված Գազայի հատվածի վրա: Նրա խոսքով՝ Իսրայելի ռազմական արշավը պաղեստինյան «Համաս» զինված խմբավորման դեմ «մարդկության պատմության մեջ ամենադավաճանական հարձակումներն են»՝ Արևմուտքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի