17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Վանում արգելվել են ցույցերն ու հավաքները

Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որի համաձայն նոյեմբերի 11-ից  10 օր ժամկետով նահանգում արգելվելու է անցկացնել ցանկացած տեսակի ցույցեր և երթեր: Ըստ թուրքական «Tgrthaber» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ  նշյալ արգելքը սահմանվել է հավաքների, ցույցերի և երթերի վերաբերյալ գոյություն ունեցող օրենքի 11-րդ հոդվածի համաձայն: Ըստ այդմ`  10 օրվա ընթացքում արգելվում է հանրահավաքներ, նստացույցեր […]

Գերմանիան երկարացրել է իր զորախմբի գործունեության ժամկետը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում

Գերմանիայի խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքում երկարաձգվել է Թուրքիայի Ադանա  նահանգում տեղակայված և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական զորախմբի գործունեության ժամկետը: Խորհրդարանի նոր որոշմամբ` 250 հոգանոց զինվորական անձնակազմը և 6 «Տորնադո» ռազմական ինքնաթիռները կշարունակեն ծառայությունը Ինջիրլիքի ռազմաբազայում մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը: Հունիսին Գերմանիայի բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո 2 երկրների միջև առաջացած լարվածության ֆոնին […]

Հայոց ցեղասպանությունն ընդունած թուրք մտավորականի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքական ընդդիմադիր «Özgür Gündem» լրատվական կայքի 9 ներկայացուցչի դեմ դատարան հայց է ներկայացվել: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը հայտնում է, որ Ստամբուլի դատախազությունը ներկայացրել է մեղադրական, որտեղ կայքի գլխավոր խմբագիր Բիլիր Քայան, ղեկավար կազմից Քեմալ Սանջըլըն, Ինալ Քըզըլքայան, նախկին խմբագիր Էրեն Քեսքինը, ղեկավար խորհրդի անդամներ Ասլը Էրդողանը, Բիլգե Ջոնթեփեն, Ֆիլիզ Քոչալին, Նեջմիյե Ալփաը և Ռագըփ Զարաքոլուն […]

Էրդողանը զանգահարել է Թրամփին և շնորհավորել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Էրդողանը շնորհավորել է Թրամփին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նոր պաշտնում հաջողություններ է մաղթել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխադարձ հարգանքի, համատեղ շահերի և արժեքների վրա հիմնված դաշնակցական հարաբերությունները  առաջիկայում […]

Թուրքիայի վարչապետը Թրամփին ուղղված կոչով է հանդես եկել

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընտրվելու կապակցությամբ: Ուշագրավ է, որ Թուրքիայի վարչապետը իր շնորհավորական ուղերձում միաժամանակ նորընտիր նախագահին ուղղված կոչով է հանդես եկել: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝  Յըլդըրըմը կոչ է արել Թրամփին արտահանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող  իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ  Ֆեթհուլլահ Գյուլենին:  Վարչապետը նշել, […]

Թուրքական լրատվամիջոցները կրկին թիրախավորել են Գարո Փայլանին

Թուրքական լրատվամիջոցները կրկին թիրախավորել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանին: Թուրքական «Yeni akit» ազգայնամոլական թերթի կայքը «ստոր համեմատություն» է անվանել Փայլանի` Twitter-ում արած հայտարարությունը, որում հայ պատգամավորը ԺԴԿ-ական գործընկերների ձերբակալությունները համեմաատել էր 1915 թվականի ապրիլի 24-ի հետ: Թերքի ուշադրությունից չի վրիպել նաև Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից Twitter […]

Գերմանական Die Welt-ը ծաղրել է Էրդողանին /ֆոտո/

Գերմանական «Die Junge Welt» թերթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ ուշագրավ ծաղրանկար է հրապարակել: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը համեմատվել է Հիտլերի ժամանակների լուսավորության և քարոզչության նախարար Պաուլ Յոզեֆ Գեբելսի հետ: Ըստ աղբյուրի՝ հեղինակները,ծաղրանկարը ստեղծելիս, ոգեշնչվել են Չառլի Չապլինի «Մեծ բռնապետը» ֆիլմից: Թուրքական թերթն այս հրապարակումը որակել է որպես «ստոր համեմատությունը»:  Աղբյուր` […]

Սրանից հետո մեզ համար կարևոր չէ, թե մեր մասին ով ինչ կասի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բժշկական գիտությունների համալսարանում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների ձերբակալություններին ու դրանց վերաբերյալ Արևմուտքից ստացվող արձագանքներին: Էրդողանը քրդամետ կուսակցության պատգամավորներին մեղադրել է Թուրքիայում արգելված ու ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) աջակցելու մեջ: «Մենք այդ հնարավորությունը ստեղծեցինք, ասացինք` թող գան խորհրդարան (ԺԴԿ-ին նկատի […]

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Նոյեմբերի 5–ի վաղ առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից սահմանամերձ Գազիանթեփ նահանգի Իսլահիյե շրջան է ուղարկվել բեռնված 39 զինվորական մեքենա և համապատասխան զինվորական անձնակազմ: Ինչպես հաղորդում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, զինվորական մեքենաները դիրքավորվելու են թուրք-սիրիական սահմանին:   Աղբյուր`    Ermenihaber.am

ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալության առիթով

ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների ու համացանցի ժամանակավոր սահմանափակումների կապակցությամբ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` նման հայտարարություն է արել  ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջոն Քիբրին ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Էնթոնի Բլինքենն անձամբ է հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ումիթ Յալչընի հետ ու հայտնել իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի