24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները կլուծվեն քաղաքական ճանապարհով․ Ռոհանի

Հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները կլուծվեն ոչ ռազմական, այլ քաղաքական ճանապարհով։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ «Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները կարող ենք կարգավորվել ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով»,- ասել է Ռոհանին: Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահի […]

Արցախի քաղաքական ուժերը դիմել են Նախագահին

Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են Նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Նամակում, մասնավորապես, նշված է, որ տարբեր ձեւաչափերով հանդիպումներն ամփոփվել են փետրվարի 4-ին Ազգային ժողովում խորհրդարանական քաղաքական ուժերի եւ փետրվարի 19-ին՝ նույն կազմի եւ արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարների քննարկումներով: Խորհրդատվությունների արդյունքում մասնակիցները համաձայնության են եկել սահմանադրական բարեփոխումների գործընթաց […]

Ռուհանին ու Ալիեւը հանդիպել են

Իրանում աշխատանքային այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ է հանդիպել, նրանք համատեղ տասից ավելի փաստաթղթեր են ստորագրել։ Իրանի նախագահն Ալիեւին է ներկայացրել Կասպից ծովում նավթագազային համագործակցության նոր պլանը։ Թեհրանի առաջարկները ներառում են երկու երկրների համագործակցություն, ծովում նավթագազային հանքահորերի համատեղ շահագործում, ինչպես նաեւ նավթի եւ գազի առեւտրի ընդլայնում, նավթի փոխանակման վերականգնում: […]

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը քննադատել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Ռուսաստանին մեղադրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազակերպության դեմ ԱՄՆ-ի ձևավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը վայելող սիրիական չափավոր ընդդիմությանը թիրախավորելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` Աքարը սիրիական ճգնաժամի մասին ելույթ է ունեցել կոալիցիայի երկրների ԶՈւ գլխավոր շտաբի պետերի 8-րդ հավաքի ժամանակ: […]

Սիրիան Դամասկոսում և Հոմսում տեղի ունեցած պայթյունների համար մեղադրել է Թուրքիային

Սիրիայի իշխանությունները կիրակի օրը մայրաքաղաք Դամասկոսում և Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների համար մեղադրել են Թուրքիային և Սաուդյան Արաբիային, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Սիրիայի արտգործնախարարությունն այս թեմայով մեկական նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, որոնցում մասնավորապես նշվում է. «Այդ գործողություններն իրականացրել են Սիրիայի տարածքում գտնվող Թուրքիայի […]

Պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում

Փետրվարի 22-ին Կառավարության նիստերի դահլիճում Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը: Ա. Ղուլյանը խորհրդանշական է համարել հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի մասին 1991թ. սեպտեմբերի 2-ի պատմական նստաշրջանի նույն դահլիճում ազդարարելը, որը պետք է ոգևորություն հաղորդի հանձնաժողովի անդամներին: Օրակարգում […]

Արտասահմանցի ներդրողները Թուրքիայից հանում են իրենց կապիտալը

Թուրքիայում կապիտալի վրա անօրինական ճնշումները և հոգաբարձուների նշանակումները, ինչպես նաև ահաբեկչության աճը, արագացրել են երկրից կապիտալի արտահոսքը: Այս մասին տեղեկացնող թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի տվյալներով նախորդ տարվա ընթացքում արտասահմանցի և տեղացի գործարարները Թուրքիայից  մոտ 15 մլրդ դոլար գումար են դուրս բերել: Ընդ որում՝ 9 միլարդ 394 միլիոն դոլարը պատկանում է արտասահմանցի ներդրողներին, իսկ 5.1 միլիարդը՝ […]

Հանգստյան օրերին` 1200 կրակոց

  Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը հայերեն այցեքարտ է տպագրել /ֆոտո/

Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեջլիսի իր այցեքարտերը բացի թուրքերեինից, նաեւ հայերենով է տպագրել։ Նա այդ մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում ու շնորհավորել մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի