21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանը Հայաստանի տարածքով Վրաստանին գազ կմատակարարի

Ինչպես հայտարարել է Իրանի պետական գազային ընկերության ղեկավար Ալի Ռեզու Քամելին, Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով 200 մլն խմ գազ մատակարարելու վերաբերյալ, գրում է  РИА Новости-ն։ «Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մենք պետք է գազը առաքենք մինչև Հայաստանի սահման, իսկ Վրաստանը իր սահմանին գազը կստանա Հայաստանից»,- հայտարարել է Քամելին։  

Թուրք երկրպագուները քարկոծել են ռուսական «Լոկոմոտիվ» ակումբի ավտոբուսը /վիդեո/

Ստամբուլում երկրպագուները քարկոծել են Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի մարզիկներին տեղափոխող ավտոբուսը: Դեպքը տեղի է ունեցել  ռուսական  և թուրքական «Ֆեներբահչե» ակումբների միջև Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կայանալիք խաղից առաջ: Երկրպագուները ֆուտբոլիստների ավտոբուսի վրա նետել էին շշեր: Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն` միջադեպը տեղի ունեցել Ստամբուլի Քադիքյոյ թաղամասում, որտեղ և գտնվում է «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը: Նշենք, որ […]

Դիարբեքիրում բախումների պատճառով լրջորեն տուժել են հայկական եկեղեցիները /ֆոտո/

Դիարբեքիրի Սուր շրջանն արդեն 78 օր շարունակվող պարետային ժամի և զինված բախումների պատճառով մեծապես տուժել է: Թուրքական «Dicli» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ մասամբ վնասվել է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, գրում է Ermenihaber.am-ը: Սոցկայքերում տարածված լուսանկարների և լուրերի համաձայն՝ այս շրջանում բախումներից ավերված այլ պատմական կառույցների թվում հայտնվել է նաև Սուրբ Կիրակոսը, […]

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին առաջին կորուստներն է ունեցել

Անկարան պաշտոնապես խոստովանել է, որ, Սիրիայի սահմանին ռազմական գործողությունների արդյունքում առաջին կորուստներն է ունեցել։ Ինչպես պարզվել է, զինծառայողը մահացու վնասվածք է ստացել Սիրիայում ապրող քրդերի հետ զինված բախումների արդյունքում։ Վերջին օրերին Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին իրավիճակը լարված է։ Թուրքական ռազմական գործողությունների հետեւանքով  քրդական կողմը 68 զոհ է արդեն ունեցել, գրում է newsli.ru-ն։ Հարկ է նշել, […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ  800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Ղարաբաղի խնդիրը տեղափոխվում է վտանգավոր հարթակ. Առավոտ

Մի քանի օր առաջ էլ պաշտոնական Մոսկվան տեղեկություն տարածեց, թե ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների առաջարկը, որն առնչվում է 1921թ. մարտի 16-ին Թուրքիայի հետ ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշ– տոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «ԱԳՆ-ի հասցեով իսկապես ստացվել է պայմանա գիրը խզելու աոաջարկի մասին Պետդումայի մի […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր […]

Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումն անհնարին է. ԼՂՀ գլխավոր դատախազ

Արցախպրես– ի  փոխանցմամբ  ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն հայտարարել է, որ  ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումն անհնարին է. «Նրանք կատարել են քրեական հանցագործություններ, ԼՂՀ դատարանը դատապարտել է և, նրանք իրենց արժանի պատիժը պիտի կրեն։ Անհնար է նման հանցագործների փոխանակումը»։ Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, […]

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Թբիլիսիում

Փետրվարի 19-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների 5-րդ եռակողմ հանդիպումը: Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, Միխայիլ Ջանելիձեի, Մեվլյութ Չավուշօղլուի եւ Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ նիստի շրջանակում ծրագրվում են նախարարների երկկողմանի եւ եռակողմ հանդիպումներ: Նշվում է, որ նախարարները կքննարկեն երկկողմանի եւ տարածաշրջանային հարցեր:

Մենք 52 տոկոս տարածք գրավեցինք․ Ադրբեջանի նախկին Պ նախարարի ցնցող հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը խոստովանել է, որ 1992-ին Մարտակերտը Ադրբեջանի համար ռուս ուժայիններն են գրավել։ «Ռուս զինյալներն իրականացրին, հայերին մի լավ նեղեցին։ Իսկ մեզ օգնելու հրամանն անձամբ Գրաչովն էր տվել։ Այն ժամանակ մենք 52 տոկոս տարածք գրավեցինք՝ ռուս զինյալների շնորհիվ»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Գազիեւը՝ «Вести.аз»-ին հարցրազրույցում, գրում է miacum.am-ը։ «Շնորհիվ իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի