22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մարտակերտում նոր ծրագրեր կիրականացվեն. ԼՂՀ վարչապետ

Նախօրեին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Մոխրաթաղի և Մարտակերտի համայնքապետների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը: Այս մաիսն հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մոխրաթաղի համայնքի ղեկավար Նորայր Ամիրյանը, ներկայացնելով մեկամյա գործունեության արդյունքները, նշել է նաև բնակչությանը հուզող հիմնական խնդիրները, որոնք վերաբերում են ինչպես գյուղի ենթակառուցվաքներին, այնպես […]

Բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նույն ժամի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն […]

Հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 2000 կրակոց է աարձակվել

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:

Թուրքիայում 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը վաճառվում է 1.5 մլն դոլարով /վիդեո/

Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը վաճառվում է 1.5 մլն դոլարով: Այդ մասին հայտարարությունը տեղադրվել առուվաճառքի հայտարարությունների կոմերցիոն կայքում, գրում է Ermenihaber.am-ը: Եկեղեցու եռահարկ շինությունը վերջին տարիներին ընդհանրապես չի շահագործվել ու հիմա գտնվում է կիսաքանդ վիճակում: Վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալը Թուրքիայի պետական «Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, […]

Գազի գինը Հայաստանի համար կնվազի 15-20 տոկոսով. Սիմոնով

Այսօր «Անդրկովկասի Եվրասիական ուղին. Ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր սեղանի ժամանակ Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը հայտարարել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար, հնարավոր է, նվազի 15-20 տոկոսով: Վերջինս անեւ նկատել է, որ ակնհայտ է, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը այնքան էլ կոմֆորտային չէ այն սակագների ֆոնին, որ գործում են […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 25-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար:

Իսրայելը կարող է Թուրքիայի տարածքով բնական գազ արտահանել Եվրոպա

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցը հայտարարել է, որ առաջիկայում հնարավոր է իսրայելական բնական գազի արտահանումը Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Haberler.com»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած  2016թ. էներգետիկայի համաժողովի շրջանակներում մամուլի ասուլիս կազմակերպած Շթայնիցը մասնավորապես ասել է. «Այս նախագծի կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որ երկու երկրների միջև եղած դիվանագիտական հարաբերությունները […]

Թուրքիա-ԵՄ հատուկ գագաթաժողովը տեղի կունենա մարտի 7-ին

Հայտնի է դարձել Թուրքիայի և Եվրամիության միջև փոխստականների խնդիրը քննարկելու նպատակով անցկացվելիք հատուկ գագաթաժողովի անցկացման ամսաթիվը: Թուրքական «Vatan» թերթի կայքը, հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի «Twitter»-ի միկրոբլոգի գրառումը, նշում է, որ գագաթաժողովը կկակայանա մարտի 7-ին, գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարել էր, որ գագաթաժողովի անցկացման […]

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 7 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժեր: ՍՊԾ գործակալության հաղորդմամբ` փետրվարի 18-ին 3 և 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7 և 3.1) երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, համապատասխանաբար` Թավրիզ քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արևելք և Մակու քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք: Հինգ երկրաշարժ գրանցվել […]

Ստամբուլում հայ կնոջ սպանության գործով Մուրադ Նազարյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 2-րդ դատարանը հրապարակել է վճիռը Սամաթիա թաղամասում տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչուքի սպանության գործի առնչությամբ: Միակ կասկածյալը՝ Մուրադ Նազարյանը, դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Մուրադ Նազարյանը իր վերջին խոսքում կրկին հայտարարել է, որ մեղավոր չէ: «Ես մինչ օրս ոչ մեկի հետ չեմ վիճաբանել: Հիմա նման հանցանքի մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի