05 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՂՀ ՊԲ հակաօդայիններն Ադրբեջանի օդային տարածքում արձանագրել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:

Այս մասին տեղեկացնում են ՊԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ ՊԲ հակաօդայինները Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել հանրապետության օդային և ցամաքային սահմաները:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ