06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վիրավորներից՝ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Արտաշես Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ հոսպիտալում բուժում ստացող 39 հիվանդներից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը՝ կայուն ծանր: «Վիրավորներից մեկի ողնաշարում բեկոր կա, նրա վիճակը դեռեւս ծայրահեղ ծանր է: Երբ վիճակը կայունանա, նրան կվիրահատեն, բեկորը կհեռացվի»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ կոմայից […]

Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում. Ռոբերտ Քոչարյան

Tert.am-ի հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը նույնպես պլանավորում է այնպիսի հանդիպումը, որը ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Այդպիսի հանդիպում  նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ […]

Ադրբեջանի ագրեսիան մարվեց շնորհիվ արցախցու վճռական պայքարի՝ հանուն ազատության

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ինքը եվրոպացի պատգամավորներին ասել է, որ Արցախի անկախությանն այլընտրանք չկա։ «Պետք է նպաստել Արցախի Ազգային ժողովի կապերի ամրապնդմանը Եվրոպայի պառլամենտականների հետ։ Ադրբեջանի ագրեսիան մարվեց շնորհիվ արցախցու վճռական պայքարի՝ հանուն ազատության»,- ասել է նա։ Ավելի ուշ տեղի կունենա հանդիպում ԼՂՀ նախագահ […]

Մեր վերջնանպատակն է իրավական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին. ՀՀ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակում: Փոխանակման ընթացքում հայկական կողմին են փոխանցվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները: Նախարարության մամուլի ծառայությունից […]

Եվրոպացի պատգամավորներն Արցախում են

Այս պահին եվրոպացի պատգամավորները, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, գտնվում են Արցախում։ Մեկ ժամից նրանք կհանդիպեն Աշոտ Ղուլյանի, երեկոյան էլ՝ Բակո Սահակյանի հետ, այս մասին տեղեկացնում է մեր թղթակիցը Արցախից:  

Մեկը՝ 18- ի դեմ. Գագիկի դիակը գտել են 3 օր անց /ֆոտո, վիդեո/

Նախօրեին մի խումբ լրագրողներ այցելել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղ (Մարտունու շրջան) հանդիպելու հայրենիքը արյան գնով պաշտպանած ենթասպա (ժամկետային զինծառայող) Գագիկ Մելքոնյանի ընտանիքին, ովքեր սոցիալապես ծանր վիճակում են ապրում: Ինչպես Գագիկ Մելքոնյանի քույրը՝ Ալիսան, տեղեկացրել է, որ իրենք ֆինանսապես շատ դժվար կացության մեջ են. «Սերմնացու չունենք, որ հողամասը ցանենք: Մաման հիվանդացել էր, բուժման ծախսերը հոգալու համար […]

Մեր 80-ականների զենքը չեզոքացրեց վտանգը. Դավիթ Տոնոյան

Զենքի առեւտրի շուկան Հայաստանի համար բաց շուկա է, բայց կան քաղաքական որոշ սահմանափակումներ՝ արտահանման վերահսկողության հետ կապված, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, որոնք սահմանափակել են ցանկացած ռազմական բնույթի կարողությունների աճի հնարավորություն տվող ապրանքների մատակարարում թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան: Այս մասին «Ազատություն»ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական բանակը […]

Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 13 դի. ԼՂՀ ՊՆ

Երեկ Արցախում դիերի փոխանակման ժամանակ հայկական կողմն ադրբեջանականին 13 դի է փոխանցել: ԼՂՀ ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը նշել է, որ 13 դի հանձնել են, ինչպես նաեւ հնարավորություն տվել, որպեսզի մեր դիրքերի դիմաց ընկած տասնյակների հասնող դիերը ևս հավաքեն։ Ավելի վաղ azadliq.info լրատվական կայքը հրապարակել էր «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի տվյալները, համաձայն որոնց՝ ապրիլի 1-6-ին առաջնագծում տեղի […]

Հանձնված բոլոր հայ զինծառայողների մարմինները խեղված են. հայտարարություն

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ ս.թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների […]

Թալիշում զոհված Աբրահամը 4-ամսական երեխա ունի

Ապրիլի 10-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհված Ռոբերտ Աբրահամյանը Տափերական գյուղից է: Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ռոբերտ Աբրահամյանն ամուսնացած էր. «4 ամսական երեխա ունի, շատ երջանիկ ընտանիք է, չնայած նրան, որ ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում է ապրում»,-ասաց գյուղապետը: Նա տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի