07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել իր հակատանկային լազերային հրթիռները

ԱՄՆ-ի փորձագետները անդրադարձել են ԼՂ հակամարտության կողմերի ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղիներին: Իսկ Վաշինգտոնում ԼՂ-ի ներկայացուցիչը նշել է, որ իրենք բազմիցս են Ադրբեջանին զենք չվաճառելու կոչով դիմել բոլոր երկրներին, գրում է Ամերիկայի ձայնը: ԼՂ-ում ապրիլի 1-ին հրադադարի խախտումից ի վեր, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողություններ սկսելու մեջ: Հակամարտության թեման […]

«Հայդուկ» ջոկատի ազատամարտիկները նպատակ ունեն /ֆոտո/

Սույն թվականի, ապրիլի 1-ի երեկոյան ծավալված պատերազմական իրավիճակի, առաջին իսկ ժամերից, հրամանատարներ Ջերմուկցի Համոյի և Մասիսցի Սայադի նախաձեռնությամբ, իր ձևավորումը սկսած, «Հայդուկ» կամավորականների ջոկատի առաաջնային նպատակներից մեկը` ժամանակի պահանջներին համապատասխանող մարտիկների խումբ ստեղծելն է, որը հարկ եղած դեպքում, կարող է միանալ երկրի անվտանգության ապահովվման գործին և դա անել ոչ թե պարտիզանական կռիվների մակարդակով, այլ որպես […]

« Մեր առյուծ ախպերներ». սահմանին բացել են աղջիկների նամակները

Արցախյան առաջնագծի զինվորներին օգնության մեկնած, նորաստեղծ «Հայդուկ» կամավորական ջոկատը, իր հետ առաջնագիծ տարավ նաև Երևանի դպրոցականների և ուսանողների ջանքերով հավաքված պարենամթերքի և հագուստի մի մասը, որը հետագայում ավելի հեշտ և արագ բաժանելու նպատակով տեսակավորվեց: Արկղերի մեջ հայուհիները սահմանապահ զինվորներին նամակներ են հղել: Դրանք հուզել են տղաներին: Ներկայացնում ենք դրանցից երկուսը. «Մեր լավ ախպերներ, մենք հպարտ ենք […]

ԼՂ-ում խաղաղության ժամանակն է. Ուորլիք

ԵԱՀԿՄինսկի մբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ այս բոլոր զոհերից հետո ժամանակն է դադարեցնել հակամարտությունը և աշխատել բանակցային կարգավորման ուղղությամբ: «Ժամանակն է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար»,- նշել է ամերիկացի համանախագահը:

Հակառակորդը կրակ է բացել ականանետերից

Ապրիլի 9-ի  լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակների և 60 միլիմետրոնց ականանետերի (7 արկ) կիրառմամբ, խախտել է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հայտնաբերվել են երկու զինծառայողների դիերը. ԼՂՀ ՊՆ

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.)  դիակները: Որոնողական […]

Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին պետք է մասնակցեն Մինսկի խմբի բոլոր երկրները․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է  արցախյան հիմնախնդրի կարգավորման ձևաչափի և վերջին օրերի բախումների մասին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` լրագրողները Դավութօղլուից հետաքրքրվել են, թե որոնք պետք է լինեն Թուրքիայի քայլերը այս իրավիճակում և արդյոք կարիք կա փոխելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցվածքը: Հարցին ի պատասխան` Դավութօղլուն, մասնավորապես, ասել է. «Գիտեք, որ […]

Սարգիս Խալաֆյանը կամավոր էր մեկնել Ղարաբաղ

Այսօր հողին հանձնեցին հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով զոհված ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանին: Նրա ընկերներից «Ազատամարտիկների դաշինքի» նախագահ Ռազմիկ Պետրոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սարգիսը կամավոր էր մեկնել Լեռնային Ղարաբաղ: «1990 թ-ին ևս եղել է ռազմադաշտում: Այդ ընթացքում էլ նա վիրավորվել էր, կանտուզիա էր ստացել, միշտ էլ հանուն հայրենիքի պատրաստ է եղել ամեն ինչի: Այս […]

Տղերք են զոհվում, արյուն է, մահ է… մի նկարվեք. հրամանատարը զայրացած է

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, հրամանատար Յուրի Միքայելյանը, ով այս պահին Արցախում է, հորդորում է. «Մի նկարվեք դիրքերում: Ֆոտոշարքերի ու ցուցադրվելու ժամանակը չի: Տղերք են զոհվում, արյուն է, մահ է…սպասեք խաղաղ օրերին»,-Henaran.am-ի հետ զրույցում սրտնեղեց Յուրի Միքայելյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի