18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ /վիդեո/

Ըստ հավաստի տեղեկությունների ՀՀ ԶՈւ-երը ԼՂՀ ՊԲ-ն ուժեղացնելու նպատակով արդեն Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ: Այս մասին գրում է Times.am–ը։ Մինչև այդ մամուլը տեղեկություններ էր տարածում, որ խոսվում է այլ ուժերի, մասնավորապես օդուժի տեղափոխման մասին:

Անկարան խոսեց

Թուրքիայի ԱԳՆ-ն քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ..Ինչպես ևս սպասվում էր,պաշտոնական Անկարան ապրիլի 1-ից -2-ն Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մեջ մեղադրեց հայերին՝ամբողջությամբ մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ-ի ժամեր առաջ արած հայտարարությունը…Անկարան նաև Երևանին հորդորում է դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցային գործընացին Մինսկի խմբի ներքո…Անկարան նաև չի մոռացել կրկին հայտնել,որ ինքը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը… Զարմանալի կլիներ այլ […]

Հակառկորդի կորուստները 22։00-ի դրությամբ /ֆոտո/

Մարտական գործողությունները հայ-ադրբեջանական շփման գծում շարունակվում են։ Օրվա ընթացքում էսկալացման հիմնական կետերն էին հյուսիս-արևելյան և հարավային ուղղությունները։ Հիմա հայտնի է, որ Հյուսիսային ուղղությունում լարվածությունը հարաբերականորեն թուլացել է ու հիմնական մարտական գործողությունները ծավալվում են հարավային ուղղությունում։ Այս մասին գրում է BlogNews-ը: Հաղորդվում է նաև, որ հակառակորդի կորուստները շարունակում են աճել ու մարդկային կորուստների թիվն արդեն վաղուց հատել […]

Հրավիրվել է ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

Ապրիլի 2-ին խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Օրակարգում ունենալով մեկ հարց՝ ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 2-ի նախահարձակ գործողության վերաբերյալ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Հրադադարից […]

ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հայտարարություն է տարածել

Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Միթե՞ այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահ պետությունները, «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության օրինակով, կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը պահանջում է անել ավելին, […]

Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական պաշտոնական կայքերը

#Born անվամբ հակերն ու Մոնթ Մելքոնյան կիբերբանակը (Monte Melkonian Cyber Army) կիբերհարձակման են ենթարկել ադրբեջանական կառավարության կայքը՝ Gov.az-ը և հակառակորդի մյուս գերատեսչությունների պաշտոնական կայքերը: Այս մասին տեղեկանում ենք Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի Twitter-ի էջից: Վերջիններիս պաշտոնական էջից տեղեկացանք նաև, որ az.az և ադրբեջանական շատ այլ կայքեր նույնպես անհասանելի են բոլոր այցելուների համար: Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ […]

Քարվաճառի շրջանային բուժմիավորում է տեղափոխվել վիրավոր քաղաքացի. ԼՂՀ ԱՆ

ԼՂՀ առողջապահության նախարարության Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» է տեղափոխվել Կամո Օհանյանը (ծնված 2000թ.) ձախ սրունքի ներծային 1/3 պատռվածք վերքով: ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ցուցաբերվել է բուժօգնություն և հոսպիտալիզացիայի կարիք չի եղել: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի