23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը բարձրացվել է ԵԽ կրթության նախարարների համաժողովում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Բրյուսելում մասնակցել է ԵԽ կրթության նախարարների 25-րդ համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» խորագրի ներքո: ՀՀ ԿԳ նախարարը համաժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշված է. «Ձերդ գերազանցություններ, hարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի մշտական համաժողովի 25-րդ նստաշրջանի հարգարժան մասնակիցներ, […]

Ադրբեջանի համար սկսվել է սահուն անկման փուլը. Հայկ Դեմոյան

Շփման գծում ապրիլի 2-ին տեղի ունեցածը բացարձակ արկածախնդրություն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից, որն ուներ թե ներքին, թե արտաքին պատճառներ: Արմենպրեսի  փոխանցմամբ այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով՝ արտաքին ճակատում Ադրբեջանի դեմ կիրառվում են պատժամիջոցներ, իսկ տեղեկատվական հոսքերը զարգանում են ոչ հօգուտ Ադրբեջանի: […]

«Դու կըռնա՞ս սև թուղթ ուդես…»

Ալինա Դերձյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է «Նիկոլին հիշում ե՞ք: Էն, որ «Հին օրերի երգը» ֆիլմում Հայաստան մայրիկի և մյուս մայրերի տղաների սև թղթերը չէր կարողանում տալ: Էն որ ասում էր. «Դու կըռնա՞ս սև թուղթ ուդես…» Այս օրերին, ամեն անգամ, երբ Արծրուն Հովհաննիսյանի էջում հարցեր էի տեսնում զոհերի անունների, թվի վերաբերյալ` Նիկոլն էր գալիս աչքիս: Դե, […]

Գերմանիայի դեսպանատունը ծանոթացել է զինվորների մարմինների խոշտանգումների մասին զեկույցներին

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Գերմանիայի դեսպանատունը ծանոթացել է զոհված զինվորների մարմինների նկատմամաբ անարգանքի դեպքերի մասին հայկական կողմի կազմած զեկույցներին։ «Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին։ Համանախագահող երկրներն ուշադիր հետեւում են այդ զեկույցներին, սակայն դեռ առաջընթացի մեխանիզմներ չկան։ Դեռ ոչինչ չեմ կարող […]

Սլովակ պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած հարձակումն ԼՂ-ում /ֆոտո/

Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային խորհրդի Եվրոպական հարցերի կոմիտեի նորընտիր նախագահ Լյուբոշ Բլահան դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Լյուբոշ Բլահան գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր հարթակում եւ տեղադրել համապատասխան լուսնակար: «Հաղորդվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հարձակում է սանձազերծել հայերի դեմ։ Ըստ հայկական աղբյուրների` զոհերի շարքում է նաև 12-ամյա մի երեխա […]

ՀՀ ՊՆ-ն զոհված զինծառայողների նոր անուններ է հրապարակել

«Ցավում ենք ու հպարտանում» խորագրի ներքո ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է հրապարկել Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով զոհված նոր զինծառայողների անունները և լուսանկարները: Տեղեկատվություն է ներկայացվում նրանց հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ:     Ցավում ենք և հպարտանում շարքային Ալեքսանյան Բագրատ Արթուրի Ծնված 1995թ., 2014/1 զորակոչ, Արաբկիրի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 12 […]

Որքան է Ադրբեջանի զոհերի թիվը /լրացված/

Ընդհանուր առ­մամբ, որքան է ադրբեջանական բանակի զոհերի թիվը, Henaran.am-ի թղթակիցը փոր­ձել է պարզել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից, ում խոսքով` հակառակորդի զոհերի թիվը 2,5 հազար է: «Այն, որ մեր տարած­քում իրենցից քիչ դիակներ կան, նշանակում է, որ իրենց չի հաջողվել մխրճվել մեր երկրի խորքը»: Նկատենք, հայկական կողմի զոհերի թիվը պաշտոնապես դեռեւս ճշգրտված չէ: Մինչ օրս հրապարակված թվերով մեր […]

Ադրբեջանի նման գործողություններն արդարացում չունեն. ԼՂՀ ԱԳՆ

  Ապրիլի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների ու սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։ Խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետևանքով ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական […]

ԼՂՀ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԱԺ-ում

Նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի և տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա էեղել նաեւ  ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի